Մի բացահայտում անեմ այս օրերին բազմիցս քննարկվող ԶՊՄԿ֊ի կապիտալի 15%֊ի պետականացման վերաբերյալ… Համլետ Մազմանյան

Համլետ Մազմանյանը գրում է. Սեփական ենթադրությունների հաշվին մի բացահայտում էլ ես անեմ այս օրերին բազմիցս քննարկվող ԶՊՄԿ֊ի կապիտալի 15%֊ի պետականացման վերաբերյալ։

Հայաստանում ԽՍՀՄ փլnւզումից հետո ցանկացած մեծ ձեռնարկաթիրություն իր եկամուտի մի մասը հատկացրել է օրվա իշխանության մեջ գտնվող ազդեցիկ պաշտոնյաներից որևէ մեկին` բիզնեսին երաշխավոր (կրիշ) կանգնելու համար, այդ նույն պաշտոնյան էլ պարտավորվել է բիզնես֊պետություն

հարաբերությունները ի շահ բիզնեսի ծառայեցնել։ Այս նույն մեթոդով են հարստություն դիզել անկախ Հանրապետության բոլոր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում նախագահները և իրենց ընտանիքի անդամները։

Ի՞նչ է տեղի ունեցել մի քանի օր առաջ, իմ կարծիքով ԶՊՄԿ֊ի սեփականատերերը վերջնական համոզվելով, որ այլևս անհնարին է դառնում Քոչարյան֊Սարգսյան երկվորյակների իշխանության վերադառնալը փորձել են փոխել իրենց բիզնես երաշխավորին (կրիշին) և առաջարկությամբ են

հանդես եկել օրվա իշխանության քաղաքական առաջնորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով էլ իր հերթին չմոռանալով իր քաղաքական խոստումները, չկուրանալով միլիոնավոր դոլարների հասնող եկամուտի աղբյուր ունենալու հնարավորությունից, այն ակտիվները, որը մշտական ծառայել են օրվա իշխանություններին ուղղել է դեպի պետական գանձարան։

Այս իրավիճակը պետք է օրինակ ծառայի պետական ապարատում աշխատող ամբողջ անձնակազմին, այդ թվում նաև ողջ բիզնես էլիտային։ Հ.Գ. Հարգելի՛ գործարար աշխարհ, Ձեր բիզնեսի երաշխավորը կարող է լինել միայն և միայն Հայաստանի Հանրապետությունը, պետական պաշտոնյաները տարվա եղանակների նման գալու և գնալու են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *