Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հեռակա կարգով դիմելով Ադրբեջանի նախագահին, հաստատակամորեն արձանագրում է, որ ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա նրան նվեր են մատուցել։ Ավելին, նշում է, որ եթե չլիներ 2018-ի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ ՀՀ-ում տեղի ունեցած
իշխանափոխությունը, ապա Ալիևը ականջի հետևը ավելի շուտ կտեսներ, քան Շուշին և Հադրութը: Վերը նշված արձանագրումներով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հասկացնել է տալիս, որ պատ երազմի արդյունքը ինչ-ինչ ուժերի կողմից Ալիևին տրված նվեր է, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրսի մեծ ուժերի մեծ
աջակցության արդյունքն է։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունների ենթատեքստը 1-ը է՝ իր իշխանությունը լավն էր, իսկ այժմյան իշխանությունը վատն է․«Եվ ինքը ինչ անում էր ժամանակին՝ ճիշտ էր, այժմ ինչ անում են՝ սխալ են անում։ Ուստի այս հայտարարությունները պետք է դիտարկել հենց
այս համատեքստում։ Ես իմաստ չեմ տեսնում շատ խորանալ, թե ով ում նկատի ուներ։ Եթե ինչ-որ բան նկատի ունի, ապա թող բաց ասի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ընթացքում ասաց նա։ Մեր այն դիտարկմանը, թե Սարգսյանը ակնարկում է, որ հեղափոխությունը արտաքին աջակցությամբ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը ասաց․«Սերժ Սարգսյանը և իր շրջապատը իրենց իշխանությունից զրկ վելու հենց 1-ին օրվանից այդ թեզն առաջ են տանում։ Այդ իմաստով Սերժ Սարգսյանը որևէ նոր բան չի ասել։ Սակայն ես այս հարցում ևս Սերժ Սարգսյանի հետ համաձայն չեմ»,-եզրափակեց նա։ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ հին հարաբերությունների կարգով, երբ Սովետական
Ադրբեջանի ղեկավարը Հեյդար Ալիևն էր, Սերժ Սարգսյանի որպես կոմսոմոլի ակտիվստ, Ռոբերտ Քոչարյանը որպես պարտկոմ՝ բոլոր իրենց հետաքրքրող խնդիրներով դիմում էին Ալիևին․«Այժմ դեժավյու է, իրենց կյանքում պրոբլեմներ են առաջացել, մերժվել են Հայաստանի քաղաքացիների կողմից՝ դիմում են իրենց նախկին շեֆերին,
կոնտակտի մի ձև է։ Բովանդակությունը կարևոր չէ։ Նրանք քսան տարի անկախ ՀՀ-ում էլի դրանով են զբաղված եղել, ինքը տաս տարի Ալիևի հետ շփվել է , բան ուներ ասելու, թող էն ժամանակ ասեր Շուշիի, Մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթղթի մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Արշակյանի՝
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը նախապատրաստել են Շուշիի հանձնմանը․«Նա և իր ընկերը քսան տարի Հայաստանը պատրաստել են կա պիտուլյացիայի։ Իրենք ստացել են Շուշիով, Աղդամով և Քելբաջարով, սակայն 20 տարի քայ քայել են այդ ժառանգությունը այսօրվա օրը ստանալու համար։ Այժմ էլ նոր
կոնտակտ և հարաբերություններ են ստեղծում կամ այնտեղ կամ էստեղ վերադառնալու համար։ Ես բովանդակությունը կարևոր չեմ համարում, կարևորը որ դիմում են նրանց։ 2018-ի Աժ իշխող հակահեղափոխական իշխանության բոլոր հայտարարությունները կրկին դիմում էին Ադրբեջանին, սակայն չի ստացվի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։