Թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի ցեաղսպ անության թեմայով՝ «Իմ հայը» վերնագրով հոդվածը: Հոդվածում հեղինակը պատմում է իր խորթ տատիկի վերաբերյալ, որի հայ լինելու մասին իմացել է մեծանալուց հետո միայն: «Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան 1
մլն հայերը… Ես ընդամենը մեկ հայ ունեի… Մորս մա հից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ եւ քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը:
Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, բայց մեր նկատմամբ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս եւ մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր եւ կապուտաչյա: Անունը Ումմուհան էր: Ամբողջ ընտանիքն առանձնահատուկ հարգանք ու սեր էր
տածում նրա հանդեպ: Միշտ խորհուրդ էին հարցնում նրանից, հաշվի առնում նրա կարծիքը: Հատկապես աչքի էր զարնում խստաբարո հորս` նրա նկատմամբ ունեցած հարգանքն ու վստահությունը: Մենք հասակ առանք: Մեծացանք եւ հետո իմացանք, որ նա մեր իսկական տատիկը չէր, որ նա եկել էր մեր հարազատ տատիկի մ ահվանից հետո: Նա մի հայ աղջիկ էր . . .
Պապս նրան վերցրել էր Եփրատի ավազանից Սիրիա ուղարկվող (բռ նի գա ղթեցվող) ու տարբեր տեղերում ոչնչ ացվող հայերի քարավանի միջից ու ամուսնացել հետը: Պապս, մորաքույրերս, հարսները, կարճ ասած` բոլորը սիրել էին նրան: Նա տան մեծն էր համարվում: Տեսնում էի, թե
ինչպես էին ժամանակ առ ժամանակ խոնավանում այդ գեղեցիկ ու միշտ ուղիղ կեցվածք ունեցող կնոջ աչքերը, երբ սիրում էր ինձ ու փոքր քրոջս, նրա դեմքին նշմարում էի այն վի րավորանքը, որը երբեք էլ չէր կարողանում մինչև վերջ թաքցնել… Սա է իմ
հայկական հարցը: Չգիտեմ, թե հայերին ինչ են արել, թե արդեն ինչ իմաստ ունի այս վե ճը, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը: Սակայն կցանկանայի իմանալ՝ ով է տատիկիս պոկել իր հայրենիքից ու իր տնից այն ժամանակ, երբ նա դեռատի օրիորդ էր…
Կուզեի հաշիվ պահանջել այն տա ռապանքի համար, որը նա ստիպված է եղել թաքցնել, այն կարոտի համար, որը նա չէր ցանկանում ցույց տալ, այն արցունքների համար, որոնք նա գուցե ամեն գիշեր թափում էր մեզանից թաքուն: Կուզեի իմանալ, թե ովքեր են նրան դ ատապարտել այդ անվերջ
աք սորին… Մեկ միլիոնը չգիտեմ, ես մեկ հայ ունեի… Իմ շատ սիրած այն թախծալի կինը…» Այս էր իմ պատմությունը… Չեք կարող պատկերացնել, թե հրապարակելուց հետո որքան հայհո յանքների եմ արժանացել, որոնք հնչում էին այսպես`«Հայի ցեղ,
«Հայի վի ժվածք»: Բայց ինչպե՞ս կարողես 1915-ը պատմել աշխարհին մի գլխով, որը չի կարողանում հասկանալ թերթում հրապարակված հոդվածն ու դրա մեջ եղած մարդկային զգացմունքները: Եղբայր, այնքան շատ է տգիտությունդ, որ… Բեքիր Ջոշքուն, 23 Ապրիլ 2015թ, «Sozcu».