Մեկ տարի առաջ այս օրը փոխեց իմ կյանքն ամբողջովին. Երբ բացեցի աչքերս վերшկեն դանացման բшժանմունքում վերևում՝ առաստաղին նույն երկինքն էր ու հասկացա, որ… Սեյրան Սողոյան

Սեյրան Սողոյանը գրում է. 1 տարի առաջ այս օրը փոխեց իմ կյանքն ամբողջովին. «2-րդ կյանք». Այսպես եմ անվանում այն կյանքը, որը ես սկսել եմ ապրել։ Արդեն 1 տարեկան եմ ու չնայած մեկ տարեկանին, շատ լավ խոսում եմ, փորձում եմ քայլել, համալսարան եմ գնում, աշխատում եմ,

սիրում եմ կյանքը և իր բոլոր դժվ արությունները։ Երբ բացեցի աչքերս վերակեն դանացման բա ժանմունքում վերևում՝ առաստաղին նույն երկինքն էր,ինչը, որ վերջին անգամ 1-ին կյանքում էի տեսել, և հասկացա,որ շնչում եմ ու ապրել ուզենալու զգացողություն առաջացավ։

Մեկ տարվա ընթացքում հասցրի ճանաչել մարդկանց։ Շատերին կորցրի իմ 2-րդ կյանքում,ովքեր առաջին կյանքում ինձ խոստանում էին միշտ լինել կողքիս։Շատերին բացահայտեցի և նոր մարդկանց ներգ րավեցի երկրորդ կյանքումս։ Շատերին շատ կարոտում եմ, որոնց հավերժ հրաժեշտ

տվեցի 1-ին կյանքում։ Վերջին անգամ՝ նույն օրը ,հրաժեշտ տվեցի իմ ընկերոջը՝ Արամիս, ով ընկավ հանուն իր ընտանիքի, ընկերների, չգնահատող և անշնորք մարդկանց, գնահատող և հարգող մարդկանց։ Ես չեմ դшդարելու պայ քարել, ես չեմ դադարելու սիրել, ես չեմ դադարելու ապրել,

ես չեմ դադարելու սովորել, ես չեմ դшդարելու օգնել, ես չեմ դադարելու ներել, ես չեմ դադարելու հասնել նպատակիս։ Թեկուզ դառնամ երկու,երեք ու ավել տարեկան ,մեկ է ՝չեմ դшդարելու։ Իմ և բոլորի բարի նպատակները թող Աստծո կամոք ի կատար ածվեն։ Ես հավատում եմ։
Աստված առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *