Արթուր Միրզոյանը գրում է. Վերջին օրերում մեր հայրենակցի Քրիստինե Հալաջյանի նկատմամբ տարածած ծաղրանքն ու ատելության խոսքը ինձ ստիպեցին կատարել հետևյալ գրառումը: Խոսքս Քրիստինե Հալաջյանի լայվի և դրա արձագանքի մասին է: Շատերդ եք նեղվել Քրիստինեից`
ժողովրդին «որբ» որակավորելու բառերից, սակայն ես այն մարդկանցից եմ, ով չի նեղվում, երբ դառը ճշմարտությունը ճպացնում են ճակատներիս: 20-րդ դարի սկզբում մենք ձեռք բերեցինք պետականություն, սակայն մեր հողերը տնօրինեց շեկ թուրքը` ռուսը, առանց մեր կարծիքը հարցնելու Արցախը, Նախիջևանը, Ջավախքը նվիրեց ադրբեջանին եւ Վրաստանին,
եթե որբ չենք, ինչի՞ չկարողացանք կանխել այդ: Ո՞վ է մեր տերը, եթե Ռուսաստանում սպ անվող հայի համար Ռուսաստանը չի փնտրում մարդաս պանին, այլ այն մեկնաբանում է ինքնաս պանություն և գործը փակում է, ո՞վ պատասխան տվեց Սև ծովում վթա րված հայկական ինքնաթիռի համար: Ռուսաստանը նույնիսկ թույլ չտվեց Հայաստանին սև արկղերին մոտիկանալ:
Ժողովրդի տերը պետք է լիներ իշխանությունը, այն իշխանությունը, որ 5 տարի ժողովրդին թողեց մթության մեջ, թողեց հացի ու նավթի անծայրածիր հերթերում սառչեն: Գիտե՞ք ես ինքս քանի անգամ եմ հացի հերթի մեջ ոտքի վրա քնել: Բա որբը հո՞ պոզով ու պոչով չի լինում: Ո՞րբ չէինք, որ խաղաղ ցույցի համար մեզ ջա րդեցին վրանների մեջ քնած, սպա նեցին 10 հոգու ու մինչ օրս մնացին անպա տիժ: Որբ չե՞նք, որ մեզ մեր իսկ տներից ծե ծելով հանեցին
ու տեղը սարքեցին էլիտար շենքեր` իրենց նմանների ու իրենց բարեկամների համար: Որբ չե՞նք, որ մեզանից շատերին թողել են նպաստի ու թոշակի հույսին, իսկ իրենք Բադեն-Բադենների խաղատներում մեր ամբողջ կյանքի ընթացքում ստանալիք նպաստի ու թոշակի հարյուրապատիկի չափով գումարներ են կրվում: Էդ ինչի՞ եք նեղվել էդ
որբ բառից, ինչի՞ եք նեղվել ճիշտ խոսքերից:
Հա, մի բան էլ ասեմ, եթե չգիտեք, իմացեք. ՀՀ 4-րդ նախագահը դա Արմեն Սարգսյանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, այնպես որ Քրիստինեն Նիկոլին անխելք չի անվանել: Եվ վերջում` խնդրում եմ մեկդ մյուսիդ նկատմամբ եղեք հարգանքով ու ներողամիտ, գնահատեք մարդու
արածը, Քրիստինեի վրա քար նե տելուց առաջ ինքներդ ձեզ հարցրեք. Արդյո՞ք ունեք նրա չափ արած հայության համար, մեր զո հված զինվորների ընտանիքների, հաշմա նդամ դարձած զինվորների և կարիքավորների համար, արդյո՞ք դուք անսխալական եք: Եթե ձեր անցյալում սխալներ չեք գտնում, ապա դա միայն նշանակում է, որ ոչինչ չեք արել, քանզի սխալներ չի անում միայն նա, ով ոչինչ չի անում, իսկ դա մարդու կյանքի ամենամեծ սխալն է: Հաջողություն ու սեր եմ մաղթում բոլորիդ: