Հակոբ Ճաղարյանն իր էջում գրել է. ՀՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈւՄ. Երեկվանից Իրանը փակել է իր օդային տարածքը բոլոր ադրբեջանական օդանավերի համար: Ոնց ռազմական, այնպես էլ քաղաքացիական: Երեկվանից Ադրբեջանի օդային
կապը Նախիջևանի հետ ապահովում է ՀՀ-ն, բարեհամբույր տրամադրելով իր օդային տարածքը: 2000-ական թվականներին Ադրբեջանը միակողմանիորեն փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: Ու ինքն էլ չէր օգտագործում Հայաստանի օդային տարածքը:
Էսօր, Իրանի ար գելքից հետո, հանկարծ, որպես «Ճանապարհների ապաշրջափակման պատրաստակամության հիմնավորում (էդպես է ներկայացնում ադրբեջանական ավիաընկերության մամլո ծառայությունը)» AZAL-ի օդանավերը սկսել են օգտագործել ՀՀ օդային տարածքը: Որը, ի դեպ,
իրենց համար ավելի ձեռնտու է տնտեսական տեսակետից` կրճատում է թռիչքի ժամանակը, ինչը իր հերթին բերում է վա ռելիքի ու այլ ծախսերի կրճատում: Փաստորեն «ազգընտրյալ»,
ուսապարկերի հակահիգիենիկ տի րակալը առանց իրեն ձայն տվողների համաձայնության, միանձնյա,
նորից Նոյեմբերի տաս է ստորագրել: Ես չգիտեմ այս անպատիվ, անամոթ, խայ տառակ իշխանությունը էլ ինչի՞ է պատրաստ: Սա փաստորեն էն դեպքն է, երբ Հայաստանի շահերի պաշտ պանը այս պահին դարձել է Իրանը: Իհարկե, նա ԻՐ շահերն է պաշտ պանում, ինչը համընկնում է մեր շահերի հետ: Եվ մեզնից
հասնում է միայն խաղարկել ստեղծված իրավիճակն ի շահ մեր երկրի: Սակայն նորից ՈՉ, նիկՕլՎավայեվիչի կառավարությունը շարունակում է նրա իսկ կողմից հաստատագրված «սխալների սիստեմատիկ կիրառման քաղաքականությունը»:
Այս անգամ էլ, ինչպես միշտ, ի շահ թուրքերի: Ու ի վն աս ՀՀ-ի, նույնպես ինչպես միշտ: Այս անգամ նաև ի վն աս մեր միակ մնացած աջակից Իրանի:
Դավաճանությունն էլ ի՞նչ գույնի է լինում