«Թուրանական ծրագրի իրականացում», նման վերնագրերով ստատուսներ սկսեցին գրել, երբ Ադրբեջանից Նախիջևան քաղաքացիական թռիչք է իրականացվել… Իսկ իրականությունն այն է ,որ… Պետրոս Ղազարյան
Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Թուրանական ծրագրի իրականացում, հակաիրանական քաղաքականություն `այդպիսի վերնագրերով ստատուսներ
սկսեցին գրել մեր փորձագետները, երբ պարզ դարձավ ,որ Ադրբեջանից Նախիջևան քաղաքացիական թռիչք է իրականացվել Հայաստանի Հանրապետության օդային սահմանով ։ Իսկ
իրականությունը այն է ,որ Հայաստանի ու Ադրբեջանի օդային սահմանները երբեք փակ չեն եղել։ Ուղղակի Ադրբեջանը դադարեցրել էր թռիչքները որ Հայաստանին փող չվճարի և մեզ վնաս տա ։ Նույն
պատճառով չէինք թռնում մենք ։ Իսկ Իրանը չի փակել օդային սահմանը ադրբեջանական քաղաքացիական թռիչքների համար ։ Միայն ռազմ ական ։ Անգրագետ փորձագետները մեր հանրության համար իսկական փորձություն են դարձել ։