Շատ վր դովվեցուցիչ է, որ Ղարաբաղի ծնունդ քոչարյան ռոբիկը, արդյո՞ք այնքան անկեղծ է, որ իր թա լանած դոլարներից հատկացնի անհիմն բո ղոքող փա խստականներին: Նա չի անի դա, քանզի… Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանն իր էջում գրել է. ԻՄ ԱՐԴԱՐԱՑԻ ԶԱՐՄԱՆՔԸ. ՀՀ-ի կառավարական շենքի դեմ բո ղոքի ակցիա կազմակերպած հադրութցիներից ամեն ոք մեր հարազատն է, բայցև նրանց, այսպես ասած, այսօրվա բո ղոքը, կարծում եմ ճիշտ հասցե չունի: Ես չեմ պատրաստվում մեր հայրենի պետության կառավարության որևէ անդամին,

մանավանդ մեր սիրելի Վարչապետին ինչ-որ բան առաջարկել. նրանք, մասնավորապես Վարչապետը, կարծում եմ, շատ լավ գիտեն իրենց անելիքը: Բայց մի զարմանքս հայտնեմ: Կառավարության կողմից տասնյակ և տասնյակ ծրագրեր են մշակվել և գործարկվում են արդեն՝ կապված 44 օրյա

պատ երազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը կարգավորելու, ԱՀ-ի բնակչության կոմունալ-կենցաղային խնդիրները լուծելու եւ ուրիշ ծախսերի հետ, որը մեր կառավարությունը պարբերաբար փոխանցում է Արցախ: Եվ այս ֆոնի վրա ինձ զարմացրեց Հադրութից Երևան

տեղափոխված բնակիչներից մի քանիսի վարմունքը՝ մեր կառավարության դիմաց բո ղոքի ակցիա կազմակերպելու հետ կապված: Չէ՞ր կարելի, արդյոք, ԱՀ-ին միտված բարեգործական ծրագրերի մի մասը կոնկրետ ուղղել ՀՀ տեղափոխված հադրութցիներին այստեղ աջակցելու համար: Կարծում եմ, սա լավ տարբերակ է փա խստականի

կարգավիճակում գտնվող մարդկանց աջակցելու համար: Եւ վերջում: Ինչքան էլ չեմ ուզում քաղաքականություն մտցնել այս զուտ մարդասիրական խնդրի մեջ, սակայն շատ վր դովվեցուցիչ է, որ Ղարաբաղի ծնունդ քոչարյան ռոբիկը, որը շարունակ անհիմն քննադա տում է մեր կառավարությանը, թե, իբր, Արցախից հայացքով

շրջվել է, ինքն արդյո՞ք էնքան անկեղծ է, որ տարիներ շարունակ ՀՀ-ում թա լանած իր միլիարդավոր դոլարներից որոշ մաս հանի մեր կառավարությունից այսօր անհիմն բո ղոքող փախստականներին: Չնայած, նա չի անի դա, ինչքան որ չարեց 44 օրյա

պատ երազմի օրերին: Սակայն, կրկնեմ իմ առաջարկը՝ Արցախին պարբերաբար օգնելը կնշանակի նաեւ այնտեղից հարկադրաբար ՀՀ տեղափոխվածներին այստեղ՝ տեղում աջակցել՝ Արցախին տրամադրվող գումարների մի մասը ուղղելով այս վերջին նպատակի համար: Միայն բա րոյականության առումով,

կարծում եմ, հադրութցիները մեր կառավարությունից բո ղոքելու, նույնիսկ խի ստ խոսքերով կառավարությանը քննադա տելու փոխարեն, շատ լավ կանեն, որ Արցախի ղեկավարությանը դիմեն, որ Հայաստանից ստացվող մշտական աջակցության մի մասը արդարացիորեն իրենք ստանան: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *