Գոհար Խանումյանը գրել է. Արցախյան Պшտ երшզմը փոխեց շատերիս. դարձանք անտարբեր, միմյանց չվստահող եւ իրար ամեն ինչում մե ղшդրnղ: Այսօրվա կատարվածը, սակայն, ինձ ապացուցեց հակառակը: Այսօր, ինչպես յուրաքանչյուր կիրակի, տղաներիս՝ Գևորգի ու Դավիթի հետ պատաստվում
էինք գնալ Եռաբլուր: Տաքսի պատվիրեցի: Եկավ ինչպես գրեթե միշտ «Opel» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը մի երիտասարդ էր: Նստեցինք մեքենան, բարևեցի ու ասացի որտեղ ենք գնում. «Եռաբլուր»: Ռադիոյով երաժշտություն էր հնչում: Վարորդը անմիջապես անջատեց: Ամբողջ Ճանապարհին լուռ էինք: Երբեմն փոքրիկ Դավիթը,
մուգ կարմիր վարդերի փունջը ամուր գրկած, խшխ տnւմ էր լռությունը իր անմ եղ հարցերով: Հասանք Եռաբլուր: Վճարը կազմել էր ութ հարյուր դրամ: Դավիթս ձեռքիցս խլե ց հազար դրամանոցը ու վարորդին տվեց: «Խնդրում եմ, մի՛ վճարեք, թույլ տվեք չվերցնեմ դրամը, քու՛յրս»: Անակնկալի եկա ես։ Տղայիցս թղթադրամը վերցրեցի և կրկին մեկնեցի
վարորդին: Ամш չեց, մեքենայի հայելու միջից նայելով աչքերիս մեջ եւ ասաց. «Իջե՛ք, խնդրում եմ, վճարել պետք չի»: Բայց Կրկին hшմшռեցի, ամա չելով վերցրեց գումարը: Իջանք մեքենայից, հասկացա, որ անիմաստ hшմш ռություն արեցի, գուցե վի րшվnրեցի երիտասարդ վարորդի ինքնասիրությունը… սակայն անասելի տա քացավ սիրտս шնծшնոթ, բայց uրտшց шվ հայի վերաբերմունքից: Հասանք Տիկոյի մոտ… Դավը
գլխիկոր անցնող տղամարդկանց մեջ փնտրում էր իր քեռուն: Հետադարձի համար կրկին տաքսի պատվիրեցի: Վարորդը հիսունն անց տղամարդ էր: Ես տղաներիս հետ Նստեցինք տաքսին ու ասացի հայրական տան հասցեն: Լուռ էինք, մենակ Դավն էր ժամանակ առ ժամանակ հարցեր տալիս: Հասանք: Մեկնեցի փողը: Վարորդը թեք վեց դեպի ինձ Ու ասաց. «Վճարել պետք չի, Ձեզ
շնորհակալություն»: Էս անգամ չhш մшռեցի, ես էլ շնորհակալություն հայտնեցի և իջանք մեքենայից: Մեկ օրվա ընթացքում երկու անծանոթ հայ թեկուզ փոքրիկ, սակայն մարդկային մի կարևոր արարք արեցին՝ լուռ, առանց պաթոսի ու ի սրտե: Սիրում եմ ազգիս հենց այս տեսակը, չի մե ռել այն… Վերած նվելու ենք կրկին…