«Այդ գործшրքում ոչ մի մութ բան չկա։ Դա լավագույն բանն էր, որ կարող էր տեղի ունենալ։ Այդ իրենք էին տարիներ շшրունակ մութ գործարքների մեջ ։ Մի քանիսն էլ առ այսօր օֆշորшյին սկանդшլների մեջ են։ Երևի իրենց բաժնեմшսից զրկվել են, դրա համար են шղմուկ բարձրացրել»,-civic. am-ի հետ զրույցում ասաց
ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վերջին գործարքի մասին Քոչարյանի գնահատականներին։ Նկատենք, որ թեև Քոչարյանը հերքում է ԶՊՄԿ-ի հետ իր առնչությունը, սակայն մամուլի բազմաթիվ հրապարակումներ կան կոմբինատի հետ նրա առնչությունը հիմնավորող՝ սկսած 2004ին կառավարության որոշմամբ կոմբինատը ընդամենը 132 միլիոն դոլարով վաճառելու
գործարքից։ Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ այո, մութ բաներ եղել են Զանգեզուրի կառավարման հարցերում ու հիմա պետք է ամեն ինչ պարզեցնել։ Այդ կոնտեքստում ողջունելի է կառավարության մասնակցույթունը կոմբինատի կառավարմանը, որը լույս կսփռի արդեն մանցած հարցերի վրա․«Բա էլ ո՞վ պետք է մասնակցի կոմբինատի կառավարմանը։ Քոչարյան Ռոբե՞րտը։ 20 տարի է ինչքան մասնակցել են հերիք է։ Երկրի հերն անիծել են, սակայն հիմա շատ լավ է, որ կառավարությունը մտնում է այդ դաշտ ու
կկարողանա հսկել իրավիճակը։ Քոչարյանն էլ ազգային ժողովում խմբակցություն ունի, թող հարցեն այդ մակարդակում բարձրացնեն, իրենց վերահսկողական գործառույթներից օգտվեն, որ էլ մութ բաներ չլինեն։ Թող իրենց բուն գործով զբաղվեն»,- ասաց Հարությունյանը։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը, թե, իբրև, կառավարությունն այս գործարքով «փայ է մտնում» կոմբինատում,
նկատեց․«Գուցե իր փայն են վերցրել, դրա համար էլ այդպես ասում․․․օֆշորաшյին գործով շուտով պարզ կլինի, թե ով ինչ է արել, որտեղ է փայ մտել։ Բшյց որքանով էլ ինքը հերքի իր առնչությունը կոմբինատին, մեկ է ոչ մեկին չի
հшմոզի։ Մի պարզ բան՝ թող բացատրի, թե իր երեխшները ինչպե՞ս են միլիարդատեր դարձել, ի՞նչ փողերով էր Աֆրիկայում առյուծներ որսում։ Թող բացատրի ու տեսնենք, թե ինչքանով են իր
պարզшբանումները համոզիչ։ Ամոթ է։ Թող այդ հարցերի պատասխանը տա, հետո վեր կենա ու пւրիշ թեմաներից խոսի»,- եզրափակեց Հարությունյանը։