Շուշիում բացվեց ադրբեջանական Արազ սուպերմարկետը… Ղազանչեցոցի ապագան արդեն իսկ որոշվել ա… բայց գիտե՞ք էլ ավելի ծանրը որն ա, էն ա, որ… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրում է. Շուշիում բացվեց ադրբեջանական Արազ սուպերմարկետը, որ բավականին մեծ ցանց ա։ 17 աշխատող ա ունենալու սուպերմարկետը։

16 հատ 20 հարկանի բազմաբնակարան շենքերի կառուցապատումը սկսել են, բնակարանները անվճար հիմունքներով տրամադրելու են Շուշիից գաղթած ադրբեջանցիներին կամ նրանց ժառանգներին։

Շուշիում գրեթե ոչ մի ապացույց չի մնացել, որը ապագայում կապացուցի, որ բերդաքաղաքը հիմնել ենք մենք։ Ղազանչեցոցի ապագան արդեն իսկ որոշվել ա` չէ չի դառնալու մզկիթ, արդեն իսկ սկսվել են աշխատանքներ տարվել, որ Ղազանչեցոց

եկեղեցին դարձնեն ալբանական պատմություն կրող և ալբանացիների կողմից կառուցված եկեղեցի։ Անունը շուտով կփոխեն։ Ի դեպ շուտով Շուշի քաղաքը դառնալու է ադրբեջանական ղարաբաղի մայրաքաղաքը։

Հա… ծանր ա… բայց գիտե՞ք էլ ավելի ծանրը որն ա, էն ա, որ վստահ եմ հայերից շատերը Շուշիի պատմության հետ ծանոթ չեն, չգիտեն ովքեր են կառուցել բերդաքաղաքը, չգիտեն ինչի ա կոչվել ՇՈՒՇԻ, չգիտեն… այ սենց մոռանում ենք մեր

պատմությունը, դրա համար էլ Անթալիան ասելուց հիշում ենք Թուրքիա, իսկ Ախալքալաք ասելուց` Վրաստան… դե էլ չեմ ասում, որ Արազ ասելով հասկանում ենք Պարսկաստան, այն ինչ Արազը մեր հին պատմության մեր Արամազդի տարբերակն ա։ Իսկ մենք չպահելով Արամազդը դարձրել ենք Արաքս գետ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *