Հովիկ Աբրահամյանը (մnւկ) ասում էր’ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ ։ Այդպես կառավարել են Հայաստանում , սակայն նա ճիշտ էր այնքանով , որ… Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը գրում է. Հովիկ Աբրահամյանն (մուկ) ասում էր ‘ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ ։ Այդպես մտածել են բոլոր հիմարները , այդպես , առանց խելքի ու գիտելիքի կառավարել են Հայաստանում , դրա համար էլ ունենք այն , ինչ ունենք ։ Եվ սակայն Հովիկ

Աբրահամյանը ճիշտ էր այնքանով , որ 30 տարի շարունակ երկիրը ղեկավարել են կրծողների դասի ներկայացուցիչները , մկներ , առնետներ , կռիսներ ու մնացած բոլոր քոք կրծողները ։ Իրականում քաղաքականությունը բարդ գիտություն է , համեմված մի շարք այլ գիտություններով ։ Քաղաքականությունը նաև մշակույթ է , բեմարվեստ , դերասանություն ,

մնջախաղի ներկայացում ։ Քաղաքականությունը հոգեբանություն է , ցանկացած իրավիճակում հոգեկան հավասարակշռությունը պահելու նուրբ արվեստ ։ Քաղաքականությունը չի սիրում բոցաշունչ ելույթներ , կարճ , սակայն դիմացինին մտատանջանքի մեջ գցող մտքեր ։ Չերչիլին , Ռուզվելտին ու Ստալինին հասկանալու , նրանց

մտքերի տողատակերը կարդալու , նրանց մնջախաղը ըմբռնելու համար , հատուկ ինստիտուտներ են աշխատել , հատուկ մասնագետներով հանդերձ ։ Ստալինը ծխամորճը կպցնելու համար , փորձում է վառել լուցկին ։ Լսվում է թեթև խշշոցի ձայն ու լուցկու հատիկը հանգչում է ։ Երկրորդը , երրորդը արժանանում են

նույն ճակատագրին ։ Անմիջապես հանձնարարում է հրավիրել արտակարգ խորհրդակցություն , որտեղ պետք է ներկա լինեին արդյունաբերության նախարարը , լուցկիների արտադրության գործարանի տնօրենը , գլխավոր դատախազ , անվտա նգության մարմինների աշխատակիցներ և այլն ։ Երբ արդեն նախատեսված ժամին բոլորը տեղավորված էին իրենց տեղերում և շունչները պահած սպասում էին Ստալինի խոսքին , Ստալինը շատ հանգիստ լցնում է ծխամորճը , վերցնում իր

առջև դրված լուցկին , մոտենում գործարանի տնօրենին , լուցկին դնում նրա առջև ։ Վերջինս դա համարելով մեծ պատիվ , վերցնելով լուցկին , զգաստ կանգնելով Ստալինի առջև , փորձում է կպցնել Ստալինի ծխամորճը ։ Առաջին փորձը անցնում է անհաջողությամբ , լուցկու հատիկը թշշալով հանգչում է ։ Երկրորդը , երրորդը արժանանում են նույն բախտին ։ Գործարանի տնօրենը լուցկին դնելով սեղանին , ասում է ‘ ամեն

ինչ հասկանալի է , մեղավոր եմ , ընկեր Ստալին ։ Դիմելով ներկաներին , Ստալինն ասում է , պատկերացրեք , մինչև ատամները զի նված թշնա մու դեմ կանգնած զինվորի վիճակը , որն ուզում է իր ծխախոտը կպցնել ։ Բոլորդ ազատ եք ։ Վերջ ։ Եվ գործարանի տնօրենը , որպես ազգի թշնամի , գնդա կահարվեց ։ Սա է քաղաքականությունը , պարոնայք մկներ , կռիսներ , առնետներ ։

Իսկ ինչ ՞ կաներ Ստալինը , երբ իմանար , որ իր գեներալները բանակի զե նքերը փոխանակել են դղյակների հետ ։ Երբ Ստալինը , այդ ահասարսուռ կերպարը , մահ ացավ , նա չուներ երկրորդ զինվորական կիտելը , որ հագցնեին , դագ աղում դնելու համար ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *