Միակ աղջիկն էր Անահիտը, ում կարոտում էի, քանզի… Ինչպես էր սկսվել և ավարտվել Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի սիրո պատմությունը

Երկար տարիներ Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը համարվում էին հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը: Հայկոն շատ անգամներ խոստովանել էր, որ Անահիտի դեռ համակրել էր «Ընծա» փառատոնից, այնուհետև ավելի ուշ, երբ ամսագրերից մեկում տեսել էր

Անահիտի լուսանկարը, հասկացել էր, որ Անահիտն իրեն դուր է գալիս: Ավելի ուշ Հայկոն Արցախում համերգներ էր կազմակերպել ու հրավիրել էր նաև Անահիտին: Որոշ ժամանակ հետո էլ սկսել էին հաճախակի շփվել նաև «Երկու աստղ»

հեռուստաշոուի ընթացքում: Ըստ Հայկոյի՝ սկսել էին ընկերություն անել, ընդ որում նաև մի շրջան դա անում էին գաղտնի, որ Անահիտի ծնողները չիմանային: Երբ զույգը հասկացել էր, որ սիրում են միմյանց, ամեն բան բացահայտ էր դարձել: Հայկոյի խոսքով՝ Անահիտը այն եզակի աղջիկն էր, ում նա կարոտում էր: Տևական շրջան միասին լինելուց հետո

էլ ավանդական խոսկապն էր տեղի ունեցել, նշանդրեքը, ապա հարսանիքը: Հայկոն Անահիտից մեծ էր տասնչորս տարով, սակայն ըստ նրանց՝ դա իրենց չէր խանգարում, իրար լրացնում էին: Հայկոն վստահեցնում էր, որ Անահիտի շնորհիվ միայն երիտասարդանում է: Զույգը

իրենց բաժանության մասին հայտնել էր 2020 թվականին, սակայն Անահիտը վստահեցնում էր, որ իրենց հարաբերությունները միայն ավելի լավն էին դարձել: Հայկոյի մա հից հետո Անահիտը հուզիչ գրառում էր կատարել, ինչպես նաև ներողություն էր խնդրել Հայկոյից: Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *