Սա պատ երազմ չէր, խեղ կատակություն էր։ ի՞նչ մար տական ոգի, եթե պատ երազմող երկրիդ ռեստորանները ու սաունաները ծեփ էին.. Ու ի՞նչ փոխվեց մեր կյանքում էդքան տված զո հերից հետո… Ասեմ… Նարեկ Բեկթաշյան

Նարեկ Բեկթաշյանն իր էջում գրել է. Պատ երա՞զմ, չէ՛, սա պատ երազմ չէր, սա խեղ կատակություն էր։ Ո՞վ է տեսել, որ պետության մի ծայրին տղաները ար նաշաղախ կռ իվ տան, մյուս ծայրում՝ տղաները սրճարանում և ռեստորաններում նստած լինեն։ Ասում

եք՝ մեր զինվորի մար տական ոգին, սակայն ի՞նչ մար տական ոգի, եթե պատ երազմող երկրիդ ռեստորանները, սրճարանները և սաունաները ծեփ էին, չէ՞ որ էդ նույն խրամատում կանգնածները ներքուստ հասկանում էին իրավիճակի

անլրջությունը։ Թե բա՝ տնտեսությունը չպետք է կանգնի։ Տնտեսությունը չկանգնեց, սակայն դրա փոխարեն եռաբլուրում 1000-ավոր զո հերի դրոշներ կանգնեց, մեր հողերի վրա թշ նամու դրոշներ կանգնեց։ Եվ ի՞նչ փոխվեց մեր

կյանքում այդքան տված զո հերից հետո , այդքան կորցրած հողերից հետո։ Հակիրճ ասեմ, ոչինչ, ոչ մի բան չփոխվեց։ Չնայած, մի բան նկատել եմ, որ փոխվեց։ Դեռ որ նոր էր պատ երազմը ավարտվել, բոլորը ոտնկայս էին զինվորի և

բանակի կենացը խմում։ Էս վերջերս նկատել եմ, որ սկսել են էլի նստած խմել։ Ալարում են, ալարում են հետևները աթոռից կտրեն։ Բա որ էդ տղաներն էլ ձեր նման ալարկոտ լինեին… Բա որտե՞ղ էիք էդ կենացները խմելու։ Տղամարդկանց

մի տեսակ կա, որ իրենց մասնակցությունը հայկական բանակին զուտ կենաց խմելն ա եղել։ Իսկ իրենք գիտեն, թե շատ կարևոր գործ են անում։ Մոնթեն քիչ ապրեց այս ազգի հետ, սակայն հասցրեց հասկանալ ու ասել՝

իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գործը շարունակեք։ Մոնթեի գործը չենք շարունակում, էլի ու էլի միայն կենաց ենք խմում, այն էլ ոչ թե կանգնած, այլ նստած, ալարում ենք կանգնենք, իսկ եռաբլուրում մեր զո հերի դրոշներն է կանգնած, իսկ մեր հողերի վրա՝ թշ նամու դրոշներն ա կանգնած։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *