Դանիել Իոաննիսյանն իր էջում գրել է. Ինչպես էր Սեյրան Օհանյանի օրոք չսնվում բանակը կամ եռաստիճան կոռուպցիա. Նախ սննդի մատակարարումների մրցույթները եւ գնումները, որ համատարած կատարվում էին ատկատներով,
ծանոթներին ու «լավ ախպերներին» տենդեր տալու միջոցով։ Սա էն աստիճան տարածվեց, որ անգամ Սերժ Սարգսյանն էր այս մասին խոսում։ Երկրորդ փուլը, որպես կանոն, զորամասերի մակարդակում էր, որտեծ որակյալ ուտելիքի տեղը ստորագրում էին փչացած և անորակ սննդի մատակարարման
հանձնման-ընդունման ակ տերը։ Դրա դիմաց, իհարկե, զո րամասի հրամանատարությունը մատակարարից ստանում էր իր բաժին ատկատը։ երրորդ փուլը սննդի մնացորդների շուրջ էր։ Զո րամասերի համարյա բոլոր հրամ անատարները խոզ էին պահում (իհարկե` ոչ անձամբ) եւ զո րամասի
սննդի մնացորդները հասնում էին հրամ անատարների խոզերին։ Իհարկե, որքան շատ մնացորդ` Էնքան շատ եկամուտ հրամանատարին և վերջինս շահագռ գռված էր լինում, որ զո րքը քիչ ուտեր։ Իսկ զո րքը քիչ կուտեր, եթե սնունդը լիներ քիչ և փչացած։ Ակնհայտ է, որ պետությանը և
զինվորին թա լանելու շուրջ հավաքված այսպիսի դրվածքով բանակը (խոսքը ոչ թե բոլոր սպաների մասին է, այլ դրվածքի) չէր կարողանալու պատ երազմում արդյունավետ լինել։ Հ. Գ. 2009-ին Քարվաճառում մի զինվոր կш խվեց` գրպանի մեջ թողնելով գրություն. «Հորս արև կալբասը ես չեմ վեկալել»։