Վահրամ Թոքմաջյանն իր էջում գրել է. Ինձ համար անհասկանալի է այն ահասար սուռ մառազմը, որը տիրում է գումարով պատվաստման վկայական ձեռք բերելու շուրջ։ Այս ազգը մա հվան վկայական է առնում, պատվաստման եղածը ինչ է, որ չառնեն։
Էն ինչ կատարվում է այսօր, շատ նորմալ ու
օրինաչափ է։ Ամեն բան ունի իր խորքային և հիմնավոր պատճառները։ Տարիներ անընդմեջ կրթությունը բռն шբարենք և ուզենք, որ մարդիկ միֆերի չհավատա՞ն։ Սուրբ Հովհաննեսից հղիացողը կամ Թուխ Մանուկի միջոցով կա ղություն բուժողը, ծե ծով էփի լեփսիա հանողն ամեն բամի էլ
հավատալու է։ 80 հազար ստացող բժշկուհին չա րորակ ուռ ուցքի թուղթ էլ է ծախելու և լավ է անելու։ Ֆեյսբուքյան «ին ծելեգենտների» ծա ղրը միֆերին հավատացողների և հակավակցինիստների հանդեպ ավելի է սր ելու վիճակը։ Ոչ մի բան
չի օգնելու։ Պետության բռնի գործողությունները ծնե լու են հակազդեցություն ու արդյունավետ չեն լինելու , քանի դեռ դրանք մինչև վերջ բռնի չեն։ Իսկ փորձը ցույց է տվել, որ մինչ վերջ չի լինում։ Մարդկանց բացատրել է հարկավոր։ Համբերատար, հետևողական, քֆ ուր ուտելով և ծա ղրի
դիմանալով, օրինակ ցույց տալով ու խնդիրը մատուցելով։ Համ ցանկանում եք դասագրքերում գրեք, որ Արաքս գետն առաջացել է հայերի արտ ասուքներից, համ ցանկանում եք գիտակից հասարակություն ունենա՞ք։ Հասարակությունը յուր կրթության արտացոլանքն է։