ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու էին ոստիկանները գնացել քաղաքացու տուն եւ երեխաների աչքի առաջ բռն ություն կիրառել հոր նկատմամբ

Հիշեցնենք, որ երեկ Արա Զոհրաբյանը տեսանյութ էր հրապարակել և կից գրել. ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՎԱՅ ՐԱԳ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏՐՎԻ (18+) Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բի րտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհ ոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրա գություններից ահաբե կված լացող երեխաների:

Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից ու խիստ պա տժի չարժանանա, ապա ողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:

«Ոստիկանության մասին» օրենքի երրորդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվը եւ արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների վրա:

Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները ու պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը: Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել: ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Երեկ ՀՀ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել տղամարդու նկատմամբ իր երեխաների աչքի առաջ: ArmLur.am-ը կապ է հաստատել փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե որն է ոստիկանների վայրագության պատճառը: Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *