Սիրում եմ քեզ շատ… գիտեմ, որ միշտ ինձ հետ ես… Միայն Աստված գիտի, թե դու ով էիր իմ սրտում, անվերջ խնդրում եմ, որ հետ գաս, իմ Հայկո… Գագա Ամատունու դստեր գրառումը

Դիզայներ Գագա Ամատունին Հայկոյի մտերիմ ընկերն էր: Վերջինս Գագայի երեխաների կնքահայրն էր: Starnews-ը ուսումնասիրել է Գագայի դստեր՝ Մարիայի գրառումները` կնքահոր մասին: Դրանցից կարող ենք ենթադրել, որ Մարիան շատ ծա նր է

տանում Հայկոյի մ ահը: «Իմ ամենահարազատ մարդ: Շատ եմ Սիրում քեզ, և գիտեմ, որ միշտ ինձ հետ ես: Ամենալուսավոր և ամենավստահելի, աշխարհում չկար քեզանից ավելի բարի մարդ ու վստահ եմ, որ էլ չի լինի: Սակայն ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, չեմ հավատում, որ էլ չեմ կարա

սպասեմ, որ գաս, որ ամեն ինչ լույսով լցվի, դու մշտապես ինձ հետ ես եղել ամեն վայրկյան, ինչ ծնվել եմ, և գիտեմ, որ հիմա էլ մենակ չես թողնի: Չեմ հավատում, սակայն կյանքը ստիպեց, որ հավատամ և տարավ ինձանից քեզ, իմ Հայկո: Անվերջ խնդրում եմ, որ հետ

գաս: Իմ կյանքի ամենաբարի և լույս մարդ, մերսի քեզ ամեն վայրկյանի համար»: Մարիան արխիվային լուսանկարներ է հրապարակել և նշել, որ Հայկոն իր իդեալն էր, ամենալավ կնքահայրն էր: Մեկ այլ արխիվային տեսանյութին կից Մարիան գրառում է կատարել, որ Հայկոն իր ամենահարազատ մարդն էր, ով իրեն երբեք չէր թողնի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *