Երեկվա միջшդեպի պահին Ստեփանակերտի հոսպիտալում էի… այն, ինչին ականատեսը դարձա այդ ընթացքում, ոչ միայն ապշեցրեց, այլ նաև զայրացրեց ինձ… Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանը գրում է. Երեկվա սահմանի միջադեպի պահին գտնվում էի Ստեփանակերտի հոսպիտալում։ Լուրը ստանալուն պես, հոսպիտալի ու տվյալ զին. ստորաբաժանման բուժծառայության կողմից իրականացվեցին անհրաժեշտ

միջոցառումները՝ վիրավո րներին տարհանելու և բուժ. օգնություն ցուցաբերելու համար. ամեն ինչ արվում էր ստույգ, առանց խու ճապի և պшթոսի։ Սակայն այն, ինչին ականատեսը դարձա այդ ընթացքում, ոչ միայն ապշեցրեց, այլ նաև զայրացրեց ինձ։ Այստեղից-այնտեղից

սկսեցին հավաքվել տարբեր «գույնի» մարդիկ՝ էլ համակարգի հետ կապ չունեցող տաշտոնյաներ, էլ լկ տի պահվածքով ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա, էլ կուսակցականներ, էլ պատգամավորներ, էլ ֆլան-ֆստաններ։

Դրա հետ զուգահեռ համացանցում ի հայտ եկան բազում ապատեղեկատվական գրառումներ, կոչեր և այլն, որոնք քաղաքացիների մոտ խուճապ առաջացրեցին։ Կարճ ժամանակ անց հոսպիտալի հարակից տարածքում սկսեցին մարդիկ հավաքվել,

որոնց մեքենաները խանգարում էին բուժծառայության մեքենաների տեղաշարժին։ Հավաքված մարդկանց մեջ սկսեցին վեճեր առաջանալ, ստիպված ժամանեցին ոստիկաններ՝ հասարակական կարգը պահելու համար։

Եվ գիտեք ինչն էր ամենազավեշտալին՝ էդ «շոուի» մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով խուսափել են 44 օրյա պատերազմից, իսկ երեկ լուրջ դեմքով եկել էին «մտահոգվելու», պաթոսային, հայրենասիրական գրառումներ էին անում, կոչեր էին անում…

Այսպիսինն է մեր «երեսը», ինչն էլ պարտության պատճառներից մեկն է եղել։ Եվ նման պաթոսախառը, ձևական մտահոգության մթնոլորտում, բուժծառայությունը լուռ ու մունջ կատարեց իր առաքելությունը։ Առողջություն մեր վիրավորներին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *