Պատերազմ մոտակա ժամանակները չի լինի… փոխարենը կլինեն էսպիսի փոքր ու լոկալ բախ ումներ, դրանց նպատակը հետևյալն է… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրում է. Պատերազմ որպես էդպիսին կարծում եմ, որ մոտակա ժամանակները չի լինի, չնայած երեկ գրեթե վստահ էի, որ պատերազմը անխուսափելի ա։

Պատերազմի փոխարեն կլինեն էսպիսի փոքր ու լոկալ բախ ումներ, ցավոք կունենանք և զո հեր և վիրա վորներ։ Ներկա պահին ըստ երևույթի կատարվում ա էն, ինչի մասին մի քանի անգամ գրել եմ` տարածաշրջանում կլանների ձևավորում։

Փոքր ու լոկալ բախ ումների նպատակը Հայաստանին ստիպել ստորագրել ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնման» փաստաթուղթը, ըստ որի մենք ընդմիշտ կորցնելու ենք և Արցախը և իհարկե Նախիջևանը ու Գանձակի ամբողջ շրջանը, նաև ՀՀում գտնվող մի քանի անկլավները, որին, ի դեպ ԱՄՆ-ն դեմ ա։

ԱՄՆ-ն պահանջում ա, որ Արցախին կարգավիճակ տրվի, իսկ Իրանը պահանջում ա, որ ՀՀի սահմանները մնան անխախտ, ՌԴ-ն քանի որ չի կարողանում խնդիրը լուծել նենց` որ համ մեզ պահի համ էլ ադրբեջանցիներին, գնում ա կոծկելու ճանապարհով, որը դեռևս իրան ամբողջությամբ ձեռք ա տալիս, երբ պետք ա ամեն ինչ քցում ա մեզ վրա ու կանգնում ա մի կողմ։

Ադրբեջանը ըստ էության դեմ ա ՌԴ խաղաղապահ զորքերի փաստին, Ադրբեջանում գրեթե ամեն օր նույն դիսկուրսն ա «բա եթե մենք հաղթել ենք, ՌԴ զորքը ի՞նչ գործ ունի մեր տարածքում», իսկ էս հարցի պատասխանը Ալիևը չունի։ Զո հվածների ծնողները գրեթե ամեն օր բողոքի ալիքներ են բարձրացնում, որ «մեր տղաները Ղարաբաղում չեն զո հվել, որ ՌԴն ռազմաբազա սարքի»։

Կարճ ասած քանի որ Ադրբեջանը ու Թուրքիան հասկացան, որ Ամերիկան հետ քայլ չի անում, Իրանի հետ էլ չեն կարա գլուխ դնեն որտև Ադրբեջանի համար դա կարա լինի կապիտ ույլացիա, մտածեցին մտածեցին ու եկան էն եզրահանգման, որ կամ պետք ա ՌԴին ներքաշել կոն ֆլիկտի մեջ, կամ ՌԴին հանել Արցախից կամ էլ ՀՀին ամեն գնով ստիպել, որ ստորագրի էդ գրողի տարած թուղթը։

Հիմա ըստ էության մենք ունենք երեք ճանապարհ` կամ ստորագրել, կամ հոգեբանորեն ու մառալնի պատրաստվել երկարատև լոկալ բախ ումների կամ էլ պատրաստվել ու հար ձակվել Ադրբեջանի վրա, ինչին ՌԴն դեմ չի լինի, քանի որ հիմա ներկա պահին սաղ աշխարհը նայում ա ՌԴի քայլին, իսկ ՌԴն քա քի մեջ ա։ Լավրովի պլանը կեսից թեքվեց ի օգուտ Թուրքիայի։

Զանգեզուրի միջանցք տերմինին ու քայլին դեմ ա նաև Իրանը, որը հստակ տարբեր օղակներով տեղյակ ա պահել աշխարհին։ Կարճ ասած` ՀՀին երկու կողմից քաշում են դեպի իրենց, ու հիմա ՀՀի համար որոշիչ պահ ա, որովհետև ցանկացած սխալ կարա մեզ վերադարձնի 1903 թվականի նույն կետին, որտեղից էլ սկսվեց էս պատմությունը։

Ներկա պահին բոլորը իրենց քայլերը արել են, ու սպասում են ՀՀի քայլին։ Հիմա քան երբևէ մենք պետք ա համախմբվենք հայրենիքի շուրջ։ Հիմա քան երբևէ բոլոր դրսի հայերը պետք ա համախմբվեն իրենց ապրելու երկրներում ու սկսեն մեծամասշտաբ բողոքի ակցիաներ։ Բայց ես գիտեմ, ես տեսել ու կարդացել եմ որ մենք սենց պահերին ավելի ենք պառակտվում, Անին ու Կարսը վկա…

Այնպես որ, ներկա պահին գտնվում ենք տուպիկում, ու տու ժում են միայն առաջնագծում կանգնածմեր եղբայրները։ Ու հույս չունենաք, որ ՌԴի մարզ դառնալով էս ամեն ինչը կվերջանա, էդ ժամանակ կսկսվի էն, ինչը սկսվեց Լենինի ու Աթաթուրքի 6րդ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ուզու՞մ եք մնալ ՀԱՅ ու ունենալ ՀԱՅԱՍՏԱՆ, ուրեմն պատրաստվեք ցնցումների ու պայքարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *