Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան տասնհինգերորդ տարելիցն էր:
2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան -Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթ արի հետևանքով երգչուհին մա հացավ: Վարդուհի Վարդանյանը շատ ընկերներ ուներ: Անդրեն եւս դրանց շարքում էր:
Մտերիմ ընկերուհու մ ահվան տարելիցի օրն Անդրեն կիսվել է իրենց համատեղ զուգերգով եւ դրան կից գրել է:
«Իմ հրեշտակ, իմ միակ անկեղծ եւ իսկական ընկեր… Քո տեղն իմ կյանքում 15 տարի առաջ մնաց դատարկ… Ամեն բան փոխվել է, մարդիկ էլ առաջվանը չեն, նույնիսկ ընկերոջ կամ հարազատի կամ հայրենակցի կորուստն հարգելը կամ ցավալը
իսպառ վերացել է… Տեւում է 1-ից 3 օր, էն էլ սոցցանցերում: Հիմա սաղ ասում են՝ հա ինչ կյանքը շարունակվում է… Դե ապրեք ինչ ասեմ… 15 տարի առանց քեզ կյանքս նույն ձեւ չի շարունակվում, եւ սուտ է, որ ժամանակը բուժում է: #ՎարդուհիՎարդանյան»:
Տպավորություն է, որ Անդրեն այս ձեւով ակնարկում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին, ովքեր մի քանի օր սգացին Հայկոյի մա հը, ապա շատ արագ սկսեցին ուրախ հրապարակումներ անել: Հիշեցնենք, որ Հայկոն մ ահացել է սեպտեմբերի 29-ին: