«Իրար հետ փախանք, հետո հարսանիք արեցինք». պատերազմում տեսողությունը կորցրած հերոսի սիրո պատմությունը

Քրիստինեի ու Վրեժի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո է ծնվել, բայց զույգի սերը շատ ավելի հին պատմություն ունի. մանկուց միասին են եղել, դպրոց գնացել, սիրահարվել, հաղթահարել պատերազմը:

-Մինչև 12-րդ դասարան իրար հետ ենք սովորել, նույն գյուղից ենք: Ընկերություն արել ենք 10-րդ դասարանից սկսած: Որ վերջացրինք ինքը գնաց բանակ,-Ժպիտը դեմքին պատմում է Քրիստինեն:

Վրեժը Մատաղիսում էր ծառայում: Մոտ 9 ամիս էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը: Վիրավորվել է հոկտեմբերի 2-ին՝ գրшդի հար վածից: Բազմաթիվ վնա սվածքներից զատ կորցրել է մեկ աչքը և մյուսի՝ տեսողությունը:

Հիմա նրա աչքերն էլ, ձեռքերն էլ Քրիսինեն է, որի կողքին տղան մեծ ապագա է պլանավորում: -20 օր մնացել ա կոմայի մեջ ու ոչ մի բան չի ասել: Հետո քիչ-քիչ առաջինը սկսեց աչքը բացել, հասկացնել ինչ-որ բաներ: Իր բանակ գնալու օրը փախանք իրար հետ, հետո նոր հարսանիք արեցինք: Մանրամասները տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *