Գոհար Սաֆարյանը գրում է. Վանո Սիրադեղյանի նամակը Վազգեն Սարգսյանին, որը գրվել էր նրա սպանությունից շուրջ 1 տարի առաջ՝ 1998 թվականի նոյեմբերին։ Վազգե՛ն, վրա հասավ էն պահը, որի մասին գրել եմ գարնանը… Հիշեցնում եմ, քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Սակայն հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։ Դու 2
ամիս էլ չունես։ Քաղաքական էս պոտենցիալով, կազմակերպական խախուտությամբ (չորս ամիսն էլ չի պնդացնի) պլյուս Դեմիրճյանը ու գուցե 1-2 փոքրիկ բան՝ պառլամենտական ընտրությունները չես կրում։ Համենայն դեպս էնպես չես կրում, որ քեզ հետ լուրջ հաշվի նստեն։ Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վազգեն Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը: Ես համոզված եմ
այդ պլանը եղել է գարնանից: Նրա կողքը նայիր՝ Վահան Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Ալիկ Հարությունյան, Դավիթ Վարդանյան. բոլորը Մանուկյանի վաղեմի ընկերները և դաշնակիցներն են։ Ամիսներ շարունակ ՀՀ-ի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է ՀՀ-ի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը… Պարզունակ կլինի, եթե այս ամեն
ինչը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։
Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ: Նրանք դա տապարտված են ՀՀ-ում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել ՀՀ-ի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ 1-ին… Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից
(Քոչարյանը-խմբ.) ուներ ՀՀ-ն, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն Վազգեն Մանուկյանի միջոցով, Մանուկյանի օրոք կմտածեն… Վազգենը ոչ մեկից խելացի չէ։ ՀՀ-ն նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Էնպես որ, միայն
քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, սակայն լավ գիտես դրանց հայատյաց բնույթը։ Հայը հային այդպես չի ատի – կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Քանի որ հայը հային
այդպես ատել չի կարող։ Առաջարկս. Ընտրություններից առաջ, օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ, փոխիր ԱԺ-ի նախագահին: Քեզ կարող են մի ամսվա ընթացքում փաստի առաջ կանգնեցնել` պառլամենտը ցրելով: Տրամաբանական առիթ կգտնեն: Ասենք` պառլամենտը չի քվեարկի ինձ պատաս խանատվության կանչելու առաջարկին, ու քո
ըմբոստության փորձը կմատուցեն հանցագործներին պաշտպանելու փորձ: Էստեղ կրվում ես։ Մինչ կմտածես՝ ինչ անել Վազգեն Մանուկյանին կնշանակեն վարչապետի պաշտոնակատար և հեռուստատեսությունը և մամուլը կդնեն ԱԺՄ-ի, Դաշնակցության, մյուսների տրամադրության տակ: Ու այդ հիստերիային հաջորդող ընտրական կամպանիան տանուլ է տրված քո ու Դեմիրճյանի
համար: Վազգեն Մանուկյանի դեմը առնելը կարող է քեզ բավարար թվալ։ Սակայն ուշադիր եղիր այն հանգամանքին, որ Մանուկյանի հարցը այս անգամ գուցե կեղծ է, իրականում կանցկացնեն վեց ամսից, իսկ դու հիմա քեզ հաղթած զգալո՝ զգոնությունդ կկորցնես ու կհամաձայնես այլ, մուխանաթ ժամանակավոր տարբերակի։ Այնինչ առավել մուխխանաթը գուցե Դարբինյանի մնալն է
նախընտրական շրջանում, ինչը պնդողը ակամա դու ես լինելու։ Մի մտածիր, որ ԼՂ-ի անորոշ վիճակը քո վրա է մնալու։ Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ Եթե չես ուզում մնա քո վրա, Լևոնի պես պետք է վձռական հեռանաս։ Եթե պատաս խանատվությունն արդեն վերցրել ես, պիտի մի քանի քայլ անես ու ցիկլ փակես։ Հայտ ներկայացնելով` վտ անգի տակ ես դրել
քո զին ակիցներին և շրջապատը, քո կոր ծանումը բոլորի կոր ծանումն է, ՀՀ-ին տարիներ սպասող տեռորով… Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտ պանող։ P.S. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Էսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել: