Վանոն ազգային հերոս չէ, Քոչարյանն է «ազգային հերոս»… Մի անգամ դռների հետևից լսեցի՝ ինչպես էր Վազգեն Սարգսյանի հետ բարձր ձայնով երկխոսում: Ասում էր… Սուրեն Սարգսյան

Արդեն 2 օր է՝ գույժ եղավ, որ Վանո Սիրադեղյանը մա հացել է: Մի մասը չի հոգնում ու գրում է՝ վայ Վանոն, սենց, մի մասը լավն էր, մի մասը՝ վատ էր:

Բայց մենք բոլորս գիտենք, սկսած շարքային ոստիկաններից, ով էդ տարիներին ծառայել է և Վանո Սիրադեղյանը եղել է ոստիկան, որ երկիրը մաքրվեց աղբից:

Երկիրը մաքրվեց այն աղբից, ովքեր ավտոմեքենաներով փողոցներում պտտվում էին, երկիրը մաքրվեց քրեական տարրերից: Այո՛, հանուն պետության Վանո Սիրադեղյանը գուցե նաև փորձել է սպա նություններ իրականացնել:

Հավատացեք ինձ, հանուն պետության սպա նել կա, այսպիսի չգրված օրենք կա: Վանոն այն անձն էր, ով բարձր էր ինքն իր անձնականի մասին մտածելուց: Ցավոք սրտի, Վանո Սիրադեղյանը ազգային հերոս չէ, Քոչարյան Ռոբերտն է «ազգային հերոս»: Ուժեղ մարդը թույլ իշխանության համար չարիք է:

Մի անգամ դռների հետևից լսեցի, թե ինչպես էր Վազգեն Սարգսյանի հետ բարձր ձայնով երկխոսում: Ասում էր՝ Վազգեն ինչ արիր արիր, էնպես արա դու դարձի նախագահ, ի՞նչ գործ ունի Ռոբերտը էստեղ: Մանրամասները՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *