Բոլորը չի, որ կարող են յոթ օրվա սնունդ առնեն, Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ… Վիգեն Խաչատրյան

Բոլորը չի, որ կարող են յոթ օրվա սնունդ առնեն, Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ… Վիգեն Խաչատրյան

Ակնհայտ է, որ այդպիսի նախաձեռնությունը իհարկե անդրադառնում է նաև տնտեսական գործունեության ցուցանիշների վրա, դրանում կասկած լինել չի կարող։ «Եթե մենք ունենք օրենք տոների մասին, ուրեմն պիտի մտածենք՝ ինչ անենք, որ մեր ժողովուրդն այդ տոները տոնի, ոչ թե, ինչպես

էստեղ ակնարկվեց, որոշակի ծառայողների շերտ այդ օրը հանգստանա»,- «ՀՀ տոների և հի շատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քն նարկման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության

պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Նա շեշտեց, որ եթե խոսքը տոնի մասին է, ապա պետք է հասկանանք, որ Նոր տարվա տոնը արհեստականորեն մտցվել է մեր առօրյա, բոլորը գիտեն՝ դա երբ է եղել, ինչու է եղել՝ սկսած տոնածառի աստղով ու այլն, և ժամանակ է պետք, որ մեր հասարակությունը աստիճանաբար

վերադառնա իր ակունքներին ու տոնի այն տոները, որոնք ազգային են ու կարևոր մեզ համար։ «Այս առումով Նոր տարվա տոնակատարությունը մեր ժողովրդի մեջ արհեստականորեն ներմուծված տոն է, որը ստացել է բավականին լայն կիրառում, և իսկապես հանրության մեջ սովորույթ է ձևավորվել նշել այդ տոնը, որը իրականում, որպես այդպիսին,

մի կարևոր տոն չի մեր ազգի համար, եթե մենք որպես ազգ մոտենանք մեր տոնացույցին։ Արժի ճկուն անցում կատարել, սակայն նկատի ունենալ, որ այդ տոնակատարությունները, ինչես նաև շատ այլ երևույթներ, ըստ էության մարդկանց համար բեռ են դարձել։ Բոլորը չի, որ կարող են յոթ օրվա սնունդ գնել, գիտեք՝ շատերը վարկի տակ են

մտնում, ամաչելով՝ այդ տոնին պատրաստվում են այնքանով, որ հետ չմնան, մրցակցություն է սկսվում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։ Որից հետո նա ասաց, որ ողջունում է այս նախաձեռնությունը՝ նշելով, որ աստիճանաբար պիտի հետ քաշվել այս ավանդույթից։ Ելույթներից հետո նախագիծը դրվեց քվեարկության, և հինգ կողմ, չորս ձեռնպահ, զրո դեմ ձայներով որոշումն ընդունվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *