5 hայ ռազմագ երիներից բաղկացած վերջին խմբի վերադարձը պետք չէ դիտարկել Երևանի և Բաքվի միջև փոխանակման գործընթացի տրամաբանության մեջ։ Մի կողմից` Ադրբեջանն այդ քայլով հավանաբար փորձում է դրական մթնոլորտ ստեղծել
բանակցային գործընթացի մեկնարկից առաջ, մյուս կողմից` փորձում է իրեն ներկայացնել այլ` ավելի մարդասիրական կողմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին հայ ու ռուս փորձագետները։
Երեկ ադրբեջանական գ երությունից հայրենիք վերադարձան Մելս Ամբարդարյանը, Ռաֆիկ Կարապետյանը, Ժորա Մանուկյանը, Սեդրակ Սողոմոնյանն ու Հովսեփ Մանուկյանը, բոլորը Շիրակից են։ Բաքվում նրանց մի շարք մեղադրանքներով դա տապարտել էին 6 տարվա ազատազ րկման։
Փորձագետների կարծիքով` այս փաստը մի շարք հարցեր է ծնում, բայց տվյալ պահին կարելի է միայն ենթադրություններ անել կողմերի մոտիվացիայի առնչությամբ։ Արցախյան պատերազմի ավարտից հետո գե րիների վերադարձը տեղավորվում էր փոխանակման գործընթացի տրամաբանության մեջ։
Սակայն երեկ հայտարարվեց միայն 5–ին վերադարձնելու մաuին։ Բացարձակապես հասկանալի չէ` Երևանը Բաքվին դրա դիմաց ինչ–որ բան է տվել, թե ոչ։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց Բաքվի պահանջները` Ադրբեջանն առաջ է
քաշել ՀՀ տարածքով Նախիջևանն ու Ադրբեջանը միմյանց կապող միջանցքի տրամադրման, անկլավների և ակա նապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցը։ «Քանի որ բանակցային գործընթացը բավականին գաղտնի է, դժվար է ասել, թե այս պահանջներից որ մեկի դիմաց է Բաքուն համաձայնել վերադարձնել գե րիներին», – ասաց Քեռյանը` ենթադրելով, որ գե րիների փոխանցումը կարող էր տեղի ունենալ ակ անապատ դաշտերի քարտեզների դիմաց։
Այս վարկածը հավանական է թվում, եթե հիշենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց հոկտեմբերի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում` հերթական անգամ ընդգծելով, որ Հայաստանը գե րիների դիմաց պատրաստ է Ադրբեջանին փոխանցել ակա նապատ դաշտերի քարտեզները։
Քեռյանը չբացառեց նաև, որ գե րիներին վերադարձրել են ռուuական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի միջնորդական գործունեության շնորհիվ. դա արվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափ ակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքն աշխուժացնելու նպատակով ։Մեկ այլ տարբերակ էլ կա` Բաքուն «բարի կամքի» ժեստ է արել իրեն մարդասիրական կողմից դրսևորելու համար։
Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Կոնստանտին Տասիցն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հորդորեց գե րինների վերադարձը չդիտարկել զուտ փոխանակման գործընթացի տրամաբանության համատեքստում։
«Դրան պետք է դրական վերաբերվել։ Հայ հասարակության համար ցավոտ հարցերից մեկն այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող անձինք կան», – ասաց նա։
Տասիցի խոսքով` շարունակվող բանակցությունները հույս են տալիս, որ գ երիների հարցը վերջնական լուծում կստանա։ Փորձագետը կարծում է, որ այդ քայլը պետք է ողջունել, քանի որ վերջին հաշվով կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանն ու ավելի բարդ հարցերի լուծմանը։
Ըստ նրա` երկու կողմն էլ խուսափում են մեծ զիջումներից, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռ պահպանվում է լար վածությունը, անվստահության բարձր մակարդակը։
«Ինձ թվում է, որ այստեղ փոխանակման տրամաբանություն փնտրել պետք չէ, քանի որ մենք հիշում ենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցից առաջ Բաքուն որպես բարի կամքի դրսևորում ազատ արձակեց երեք զի նծառայողի։ Սա բանակցություններից առաջ դրական մթնոլորտ ստեղծելու փորձ է, որպեսզի դրանք արդյունավետ լինեն, իuկ կողմերն էլ կարողանան որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել», – ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ Բաքուն հետաքրքրված է իր համար առավել շահավետ կոնֆիգուրացիայով, սակայն Հայաստանին որևէ մեկը չի կարող ստիպել զիջումների գնալ կամ համաձայնել փոխզիջումային լուծումների տարբերակների։ Հիշեցնենք` հայ գե րիների առաջին մեծ խումբը Երևան վերադարձավ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին։ Պատերազմի ավարտից հետո Բաքուն Հայաստանին 113 հոգու է փոխանցել։