Մենք գնացել ենք պատվաստման 6 հոգով, որից երեքը ռիսկի խմբում գտնվող մարդիկ էին։ COVID-19-ով վարակվել ու եկել ենք տուն։ Էսօր ինձ զանգահարել են ու ասում են, որ… Լուսինե Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարի նախկին օգնական Լուսինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառման միջոցով տեղեկացրել է, որ պատվաստվել է, սակայմ արդեն 6-րդ օրն է՝ վարակված է COVID-19-ով։ «Հարգելի ՀՀ ԱՆ, Անահիտ Ավանեսյան և Կառավարություն, էն որ թմբկահարում եք, թե պատվաստվենք, դրանից առաջ գոնե համոզված

եղեք, որ գործընթացները ճիշտ են կազմակերպված։ Մեր պատմությունը գրեմ, որը համոզված եմ, միակը չէ։ Մենք գնացել ենք պատվաստման վեց հոգով, որից երեքը ռիսկի խմբում գտնվող մարդիկ էին, այդ թվում՝ դիաբետ ունեցող։ Ստացել ենք մեր 1-ին չափաբաժինը, հետն էլ COVID-19-ով վարակվել և եկել տուն։ Այսօր ինձ զանգահարել են

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից, որ տեսնեն, թե ինչպես եմ տանում հիվանդությունը։ Իհարկե շնորհակալ եմ, որ որպես վիճակագրության մի փոքր մաս՝ ինձ էլ եք ուշադրություն դարձնում, սակայն պատկան մար միններ ջան, դրա փոխարեն ավելի լավ է՝ պրոցեսները ճիշտ կազմակերպեք։ Այժմ բացատրեմ․ Պոլիկլինիկայում պատվաստվելու համար պիտի նախ մոտենալ թերապևտին, որ անկետան լրացվի և պատրաստվի պատվաստման թերթիկը։ Էս

գործընթացը կարող է տևել շատ երկար՝ նկատի ունենալով ահռելի հերթերը, ինչը բնական է, քանի որ պոլիկլինիկայի միակ խնդիրը պատվաստման կազմակերպումը չէ։ Որի հետևանքով, թե՛ պատվաստվողը, թե՛ քովիդով վարակված մարդը սպասում են նույն հերթում, որ սպասարկվեն։ Բնական է, չէ՞, որ երկար ժամանակ միասին հերթում սպասելուց հետո պատվաստվող մարդը ևս

կարող է վարակվել՝ մանավանդ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդիկ դիմակը ճիշտ չեն կրում (խոսքը միայն քիթը բաց դիմակ կրելու մասին չէ, այլև դիմակը մի քանի ժամը մեկ չփոխելու)։ Եթե լուծումը դեռ խնդրի մեջ չեք գտել, 2 բան առաջարկեմ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ․ 1․ Կարճաժամկետ լուծման համար կարող եք տեղում պրոցեսը կարգավորել։ Հեչ պարտադիր չի, որ բժիշկը լրացնի պատվաստման թերթիկը, այդտեծ եղած

հարցերին ես՝ կենսաբանության իմ դպրոցական գիտելիքներով, հանգիստ ասել եմ, ուստի դա կարող են անել նաև բուժքույրները և բուժեղբայրները։ Ավելին՝ էնպես կազմակերպեք պրոցեսը, որ հենց պոլիկլինիկայի մուտքից տարբերակվեն պատվաստման գնացող մարդիկ ու ուղեկցվեն մյուսներից առանձին տարածք՝ էդ կերպով բացառելով արդեն իսկ վարակվածների ու

պատվաստվողների շփումը։ 2․ Երկարաժամկետ լուծման համար թվայնացրեք համակարգը, որ կառավարումն էլ արդյունավետ լինի։ Օրինակ՝ ամենապրիմիտիվ բանը, որը բնույթով երկարաժամկետ էլ չէ, ուղղակի լրացուցիչ ծախս է պահանջում․ պոլիկլինիկայի մուտքի մոտ դրեք սարք, որի օգնությամբ մարդիկ կտրոններ կվերցնեն ու կմոտենան համապատասխան հատված։ Հատուկ նշում եմ․ պատվաստվողները և քովիդով վարակվածները չպետք է մոտենան նույն մարդուն կամ գտնվեն նույն վայրում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *