Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառին։ Հաջորդ անգամ Կիրիլի հետ հանդիպելուց խնչի վրեն ու ամոթանք տուր, որ… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրում է. Ռուս Ուղղափառ Եկեղեցու արտաքին գործերի ղեկավար Միտրոպոլիտ Իլարիոնը էսօր ինչքան հնարավոր էր դոշ տվեց Ադրբեջանի համար, քիչ էր մնում խաչը ձեռքից քցեր ու Ղուրանը պաչեր։

Հետաքրքիր ա, ո՞ր մի մահմեդական հոգևորական էս կարգի դոշ կտար Քրիստոնյայի համար, որ էսօր Իլարիոնը արեց հօգուտ մահմեդականների մասնավորապես հնարավորինս շուտ Արցախի մնացյալ տարածքներն էլ Ադրբեջանին հանձնելու մասով։ Եթե ձեզ թվում ա, որ ինքը տենց պատահական մարդ ա, ապա

ցավակցում եմ, որովհետև Ուղղափառ եկեղեցին էսօր հզորագույն ուժ ա, որը չենք կարող ասել Առաքելականի կամ Կաթոլիկ Եկեղեցու մասին։ Էն, որ Քրիստոնեությունը դա պարզապես մարդկանց կառավարելու միջոց ա, ոնց մնացած կրոնները, դա կարծում եմ բոլորս

արդեն հասկանում ենք։ Մենակ Քրիստոնեության մեջ ա նման դավադրություններ լինում, ցավոք կար ժամանակ, երբ Քրիստոնեությունը աշխարհի ամենամաքուր, պարզ ու սիրուն կրոնն էր, ուղղակի դա վաղուց էր, շատ դարեր առաջ, երբ մի օր Քրիստոսի հետնորդները չորոշեցին կրոնը

քաղաքականացնել ու ստեղծել տարբեր ճյուղեր, հետո տիեզերական ժողովներ և այլն։ Ցավոք սրտի ներկա պահին մեր Առաքելական եկեղեցին վտանգի մեջ ա, տարածաշրջանում ոչ միայն ուժային հարաբերակցությունն ա փոխվում այլ նաև հոգևոր, Ռուսաստանը ամեն ինչ անելու ա, որ ՀՀն պաշտոնապես անցնի ուղղափառ հավատքի։

Ես չլինելով հավատացյալ, չլինելով որևէ կրոնի կամ եկեղեցու հետևորդ, ամեն գնով կանգնելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքը, ու եթե պետք լինի այո, իմ կողմից չսիրված Գարեգին Բ-ի կողքն եմ կանգնելու ու ինչքան որ պետք լինի պաշտպանեմ։

Ու թող ռուսները էդքան արխայինի չընկնեն, աշխարհը մինչ էսօր չի մոռացել հայ վրիժառուներին ու հայերի կողմից կազմակերպված «ահաբե կիչները» ու թող ոչ մեկ վստահ չլինի, որ պահը եկած ժամանակ հայերը նորից չեն կազմի նման խմբեր ու սկսեն սեփական ազգի իրավունքներն ու պատիվը, արժանապատվությունն ու հավատքը, պատմությունն ու լեզուն պաշտպանելու համար դիմեն ծայրահեղ քայլերի։

Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառին։ Հաջորդ անգամ Կիրիլի հետ հանդիպելուց խնչի վրեն ու ամոթանք տուր, որ հավատքով եղբորը քցեց հանուն Ադրբեջանի նավթի։ Չդնես, կողքդ ենք !!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *