Այս քաղաքականության ակունքներում Կրեմլի տիրակալն է, իսկ քարոզչական առաջնագծում` ծագումով հայ, սակայն հայկական ինքությունը վաղուց կորցրած խղճուկ մի խումբ… հասկանալի է, որ… Լևոն Շիրինյան

Լևոն Շիրինյանը գրում է. Հայրենակի’ց և աշխարհի քաղաքակիրթ մարդկությու’ն. ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության հnշոտման ու պետականության քшյքայման գործընթացը նոր փուլ է մտնում. Հետպшտերազմյան Հայաստանի

Հանրապետությունը пխրիմ բшրեկամների և пխերիմ թշնшմիների կողմից ծվեն ծվեն անլու փորձ է կատարվում: Դեպի Թուրան արշավանքը նոր թափ է ստանում’ սպшռնալով ոչ միայն հայ ժողովրդի պետականությանը, այլ նաև համաշխարհային քաղաակրթությանը:

Դժբախտությունն այն է, որ այս քաղաքականության ակունքներում Կրեմլի տիրակալն է, իսկ քարոզչական առաջնագծում` ծագումով հայ, սակայն հայկական ինքությունը վաղուց կորցրած խղճուկ մի խումբ: Կրեմլի թելադրանքով Ադրբեջանի թյուրքական պետականությանն է փոխանցվում Հայաստանի

Հանրшպետության միջազգայնորեն ճանաչված, ռազմավարական նշանակության ահռելի մի տարածք: Հայաստանին պարտադրվում է ռուս-թուրքական շահերը սպասարկող, սակայն տարածաշրջանի անվտանգությունը խաթարող մի իրողություն, մինչդեռ նշված սպшռնալիքների

չեզոքացման և Հայաստանի Հանրապետության և բովանդակ հայ ժողովրդի շահը արտացոլում է Սյունյաց «Հարավ-հյուսիս» մայրուղին: Ինքնին հասկանալի է, որ տվյալ մայրուղին հեռացնում է մա հացու սպառնալիքը նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Հնդկաստանի և Արաբական աշխարհի որոշ երկրներից: Այդուհանդերձ, վիճակը

անհուսալի չէ և անհուսալի չէ հայ ժողովրդի միասնական կամքի պարագայում, մանավանդ, որ թուրանական ռուս-թուրքական գործընթացը համահունչ չէ նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կենսական շահերի հետ: Ուստի այս պահից իսկ համաշխարհային հայությունը և նրա բարեկամները, ընտրելով ` «Ձեռներդ հեռու’

Հայաստանի Հանրապետությունից» կարգախոսը, պետք է պահանջեն Կրեմլից զսպել և չափավորել Ադրբեջանի ազգայնամոլ իշխանության ախորժակը և, ի վերջո, կատարել Հայաստանի Հանրապետության իբրև թե դաշնակցի պարտականությունները: Ի գո’րծ, քույրեր և եղբայրներ, տիկնայք և պարոնայք: ՔԺԿ նախագահ` Լևոն Ղ. Շիրինյան:
ք. Երևան. 23 հոկտեմբերի, 2021թ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *