Իմ 85-կգ-ը՝ գումարած սայլակի 10-12 կգ-ը, Ռազմիկն ամեն անգամ առանց շունչ առնելու բարձրացնում է 4-րդ հարկ կամ իջեցնում, քանզի․ Վարդան Օնանյանի հուզիչ գրառումը

Լրագրող Վարդան Օնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռազմիկն իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից է: Բայց, ամեն անգամ կռվ ում ենք: Ռազմիկն իմ ճանաչած ամենաուժեղ մարդկանցից է:

Ամառ կամ ձմեռ, ցուրտ թե շոգ՝ իմ մոտ 85-կգ-ը, գումարած սայլակի 10-ից 12 կգ-ը առանց շունչ առնելու բարձրացնում է չորրորդ հարկ կամ իջեցնում չորրորդ հարկից: Ամեն անգամ նա է ինձ տանում բժշկի:

Տանում է եւ բերում, ընթացքում էլ՝ կատակ ու հումոր: Ինչքան էլ անտրամադիր լինես՝ Ռազմիկը կփորձի ոգևորել: Այժմ կասեք, թե բա՞, ինչու՞ եք կռվ ում:

Կռվ ում ենք, քանի որ Ռազմիկն ու Yerevan Home Care ընկերությունը որոշել են, որ վի րավոր զինվորից գումար չեն վերցնելու, իրենք որոշել են, որ իրենց մասնակցությունն էլ պատ երազմին, գոնե այսպես պետք է դրսևորվի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *