Գերիները Բաքվում են պահվում Պուտինի պահանջով․ Ինչ է հայտшրարել Մարիա Զախարովան… Հարություն Մկրտչյանի վերլուծականը

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ԱՄՆ-ն խոչընդոտում է «3+3» նախաձեռնության իրականացմանը։ Ռուսաստանը եւ Թուրքիան այս ձևաչափը առաջ են մղում, ի՞նչ պետք է անի Հայաստանը։

Իրականում եկեք ևս 1 անգամ ու վերջնական փաստենք, որ 44-օրյա պատերազմը սան ձազերծվել է բացառապես ռուս-թուրքական տանդեմի կողմից։ Եվ այս պահին ևս մենք գործ ունենք ռուս-թուրքական եռանկյունու հետ։ Ես ուզում եմ մենք մի փոքր ուշադրություն դարձնենք այս ձևաչափի անվանմանը՝ ինչո՞ւ «3+3» և ոչ թե «4+2» կամ «5+1»։

Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա, այս եռանկյունին է աշխատում։ Իսկ մյուս կողմում Իրան-Հայաստան-Վրաստան։ Լրատվամիջոցներն էլ անընդհատ փորձում են խեղաթյուրել իրականությունը՝ ներկայացնելով՝ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ու Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունի։ Դա այդպես չէ, իրականում կա մեկ եռանկյունի՝ Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան։

Եվ ամեն ինչ անում են այս «3+3» ձևաչափն ստեղծելու և ԵԱՀԿ Մինսկի խմբին տարածաշրջանից ուղղակի դուրս մղելու նպատակով։ Եթե այս ծրագիրը հաջողվի, մենք մոտ ապագայում գործ ենք ունենալու 2 զառամյալ ծերունիների՝ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի համատարած ամենաթողության հետ տարածաշրջանում։ «3+3»-ի մեջ հայկական շահը սկզբից մինչև վերջ ոտնահարվում է։

Հայաստանն ունի՞ այս ամենին դիմակայելու տարբերակներ։ Իհարկե, ունենք։ Իրանը «3+3»-ին դեմ է արտահայտվել, քայլեր է ձեռնարկում հայկական Սյունիքը պահպանելու համար։ Վրաստանը Ռուսաստանի հետ որևէ բանակցությունների և «3+3»-ների համաձայնություն չի տա։

Միայն ՀՀ իշխանություններն են «ռազմավարական դաշնակից» ասելով, դրոշակը վերցրած՝ շաբաթվա էս գլխին Մոսկվա գալիս, էն մյուս գլխին Մոսկվա գալիս։ Բացառապես ՀՀ իշխանություններն են այսօր ջուր լցնում ռուս-թուրքական ջրաղացին։

Չգիտես, թե ինչու մենք չենք խոսում, տուրք ենք տալիս լավրովյան հայտարարություններին։ Մենք ամեն օր եւ ամեն րոպե կոտ րվում ենք փլու զվող Ռուսաստանի առաջ։ Եվ ի վերջո այս ամենը բերելու է նրան, որ մենք հայտնվենք ռուսական կայսրության փլ ատակների տակ։ Եթե մենք չենք ուզում այդ փլատակների տակ հայտնվել, պետք է խոսենք, միջազգային հանրությանը կոչ անենք, որ ավելի

գործուն քայլեր իրականացնեն։ Եվ իրականում միջազգային հանրությունն այդ քայլերն իրականացնում է։ Նույն Եվրամիության միլիարդավոր եվրոների ներդրումը նայենք ՀՀ տնտեսության մեջ։ Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, Արցախում պարբերաբար հրադա դարի խախտում ու սադ րանքներ են լինում։ Անգամ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայ խաղաղ բնակիչ սպա նվեց, ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

Ռուս խաղաղապահները կոչված են, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, մեկը մյուսի վրա չկր ակեն, և արցախահայությունը վերադառնա Արցախ ապրելու, բայց տեսնում ենք արդեն ամենօրյա հաճախականությամբ կրա կոցներ, տե ռոր Արցախի ժողովրդի դեմ։

Որևէ քայլ Ռուսաստանի Դաշնությունը չի իրականացնում։ Ավելին, Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ դա նորմալ է, այդպիսի դեպքեր պետք է լինեն։ Մեզ համոզում են, որ այդպիսի դեպքեր պիտի լինեն, այդ դեպքում դուք ի՞նչ եք անում այնտեղ ձեր խաղաղապահ կոնտինգենտով։

Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է խոսեն, պետք է համարձակ լինեն, այն, ինչը մենք չենք տեսնում։ Մենք տեսանք, որ Ալիևը հայտարարեց, որ «Լեռնային Ղարաբաղ եզրույթ այլևս պետք չէ օգտագործել», Վլադիմիր Պուտինը հլու-հնազանդ Հեյդար Ալիևի որդի փոքրիկ սուլթանի պահանջը փայլուն կերպով իրականացնում է։ Վերջին ելույթներում Պուտինը Լեռնային Ղարաբաղ եզրույթն ուղղակի չի օգտագործում։

Նույն այդպիսի ջանասիրությամբ երեկ Պուտինը խոսում էր ռուսական Գենշտաբում եղած քարտեզների բազայի վերաբերյալ, այն մասին, որ առանց ՌԴ այս խնդիրը չի կարող լուծվել։ Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են դիվանագիտական մեսիջ հղել ու ասել՝ եղբայր, դու նույն ջանասիրությամբ խոսիր գե րիների խնդրի մասին։ Հիմա հայ ժողովուրդը գոնե տեսնո՞ւմ է, որ գե րիները Բաքվում պահվում են բացառապես Վլադիմիր Պուտինի պահանջով։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ պատերազմի ընթացքում գե րեվարված անձինք վերադարձվել են, Բաքվում գտնվող հայ գե րիները հրադա դարի հաստատումից հետո են գերեվարվել։
Իրականում Լավրովը ստում է, եկեք գե րիների ցուցակը նայենք ու կտեսնենք, որ այդպես չէ։ Եկեք հիշենք Խծաբերդից գեր եվարման պրոցեսը, ինչի՞ց հետո գե րավարվեցին, հայտարարության տեքստից հետո, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած էին։

Եվ դրանից հետո ադրբեջանական կողմն ագրե սիա է ցուցաբերում ու գե րեվարում է մեր զինվորներին։ Սրան զուգահեռ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել վերջին դեպքի վրա, երբ գե րիների 5 հոգանոց խումբ վերադարձվեց։ Երևանում նրանց որևէ պաշտոնյա չէր դիմավորում, ներկա չէր, բայց այնտեղ էին ՌԴ դեսպանը, խաղաղապահ զորախմբի հրամանատարները։ Դա հենց այնպես չի արվում, արվում է, որպեսզի Ռուսաստանի պախարակված, ոտնահա րված, չեղած հեղինակությունը հայ հասարակության աչքին բարձրացնեն։

Այսպիսով՝ պաշտոնական Մոսկվան այսօր խնդիր է դրել Հայաստանի Հանրապետությանն անկախությունից զրկել ամեն գնով։ Եթե ՀՀ իշխանության մեջ գտնվող անձինք իրենց առաջ բացառապես իրենց իշխանության երկարաձգման խնդիրը չեն դրել, այլ ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու նրա պետական շահին, մենք միանշանակ կարող ենք սրա դեմն առնել։ Մենք ունենք այդ պոտենցիալը՝ այս ամենին դիմակայելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *