Չպատվաստումների պատճառը մի քանի հաստագլուխների այստեղից-այնտեղից լսած սխալ տեղեկություններն են… Հարցս ուղղում եմ մեր հաստագլուխներին… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը գրում է. Անկեղծ զարմանում եմ մեր ժողովրդի վրա, մի՞թե կարելի է այսքան չգիտեմ ինչ լինել: Ամբողջ աշխարհը ընդունում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է, իսկ մեր ժողովուրդը , էլի երկու ոտները մի մաշիկի մեջ դրած , չի ուզում

պատվաստվել: Պատճառը մի քանի հաստագլուխների այստեղից այնտեղից լսած սխալ տեղեկություններն են, որոնք կայծակնային արագությամբ տարածում են երկրով մեկ : Հարցս ուղղում եմ մեր հաստագլուխներին, որոնց նպատակը ոչ թե մարդկանց առողջությունը պահպանելը, այլ

երկրում անառողջ վիճակ ստեղծելն է… Ինչ՞ եք անում, ինչու եք մարդկանց կյանքի հետ խաղում: Դրանով դուք Նիկոլին ոչ մի բան չեք կարողանա անել, ոչ էլ ռոբասեռժերին իշխանության կբերեք,
բավական չէ խաղաք ժողովրդի ու երկրի

ճակատագրի հետ: Մյուս հարցս ուղղում եմ չպատվաստվողներին: Ինչ՞ է ձեր ուզածը: Ոչ դիմակ եք ուզում կրել, ոչ լվացվում եք, ոչ սանիտարահիգենիք պահանջներն եք պահպանում, ոչ էլ սոցիալական հեռավորությունը… ու չեք էլ ուզում պատվաստվել : Եթե իմանամ, որ

չպատվաստվելով միայն դուք եք հիվանդանալու, կասեմ հեչ էլ պատվաստվեք, ձեր մուռը՝ ձեր գլուխը: Բայց դուք կարող եք հազարավոր այլ քաղաքացիների վարակել… մտածե՞լ եք՝ դրա համար ով պետք է պատասխան տա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *