Վլադիմիր Պուտինի գրած փաստաթղթի համաձայն՝ «լաչինի միջանցքը» օկու պացնելուց հետո, Մոսկվան ուզում է օկուպացնել նաև «զանգեզուրի միջանցքը» և… Սևակ Ղազարյանի ԿԱՐԵՒՈՐ գրառումը

Սևան Ղազարյանն գրել է. «Ով վերահսկում է Զանգեզուրի Միջանցքը՝ ուրեմն նա Անատոլիայի թուրքական ազդեցության գոտում կարող է ուժ պրոյեկտել, ինչպես նաև Կովկասի ռուսական ազդեցության գոտում և անմիջականորեն պարսկական հիմնական տարածքներում…» Սա Սթրաթֆորի՝ աշխարհի ամենաազդեցիկ վերլուծական

կենտրոններից 1-ի անդրադարձն է Զանգեզուրի միջանցքի գեոպոլիտիկ կարևորությանը դեռ 2012 թվականից։ «ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի պլանը» ՀՀ-ին ուժով պար տադրելուց ու Արցախի ռուս-թուրքական օկու պացիայից հետո ՌԴ-ն թուրքերի հետ միասին հրադ արադրի պայմանագրի մեջ մտցրեց մի կետ, ըստ որի ՀՀ-ն պարտավորվում է Սյունիքի

տարածքի «միջանցք» բացել Թուրքիայի համար։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրած փաստաթղթի՝ մեզանից պահանջվում է մեր հայրենիքի ամենակարևոր մասը հանձնել ռուսական հատուկ ծա ռայությունների վերահսկողությանը։ Այսինքն «լաչինի միջանցքն» օկու պացնելուց հետո, ՌԴ-ն ցանկանում է օկու պացնել նաև «զանգեզուրի միջանցքը» և այն տալ թուրքերի

տնօրինությանը։ Եթե հայ դա վաճանների միջոցով ռուս-թուրքական տանդեմին հաջողվի Սյունիքում թուրքական միջանցք բացել, ապա Սյունիքը ամբողջությամբ կտրվելու է Հայաստանի Հանրապետությունից։ Փաստացիորեն Կրեմլը ուղղակի հшր վածի տակ է դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։ Եթե հանկարծ թողնենք,

որ մեր ինչ-որ ճանապարհ վերահսկվի ոչ թե հայկական ուժային կառույցների կողմից, այլ որևէ օտար հատուկ ծա ռայությունների, ապա դա կնշանակի մենք գործ ունենք դե ֆակտո օկու պացիայի հետ։ Ի՞նչ եք կարծում՝ Երևան քաղաքից Մեղրի գնալու համար հայերս որքա՞ն ռուս-թուրքական անցակետ

պիտի անցնենք։ Ի՞նչ միջազգային կարգավիճակ է նախատեսված «զանգեզուրի միջանցքի» համար։ Եվ ես Վստահ եմ, որ եթե Կրեմլին հաջողվի մեզ թուրքական «միջանցք» պար տադրել և թուրքերի ոտքը հանկարծ Սյունի մտնի, ժամանակի ընթացքում նրանք պահանջելու են «միջանցքին» տալ

էքստ րատերիտորիալ և սուվերեն կարգավիճակ։ Այսինքն նախ ռուս- թուրքական տանդեմը կփորձի Սյունիքն օկու պացնել դե ֆակտո, ապա նաև՝ դե յուրե։ Աներկբա է՝ ՀՀ-ին անհա պաղ անհրաժեշտ է գտնել դաշնակիցներ, այս հայակпր ծան ռուս-թուրքական նախագիծը թույլ չտալու նպատակով…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *