Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը… Փաշինյանը բացեց փակագծերը և ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու

Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը… Փաշինյանը բացեց փակագծերը և ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, պատասխանելով լրագրողների և ՀԿ–ների հարցերին, պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա

հանդիպումների ընթացքում։ «Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազ ատման և սահմանագծման արդյունքների մասին։ Նման բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ

Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազ ատման և սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանը անցնում է այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ վերջին ձևակերպումը ձևավորվող հանձնաժողովի

աշխատանքի հիման վրա է տեղի ունենալու»,– ասաց նա։ Նշենք, որ Փաշինյանը և Ալիևը համաձայնել են նոյեմբերի քսանվեցին բանակցություններ անցկացնել Սոչիում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *