Հայերը մի շատ կարևոր հաղթաթուղթ ունեն, որը, թերեւս, աշխարհում ոչ մեկը չունի: Դա… Փորձագետ Անդրեյ Բելյանինովի փայլուն խոսքերը հայ ազգի մասին

Հայ ազգը հաղթաթուղթ ունի, որը, թերեւս, աշխարհում ոչ ոք չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղարը՝ Անդրեյ Բելյանինովը: «Օրինակ՝ Ռուսաստանի

Դաշնությունում առավել շատ հայ է ապրում, քան, հավանաբար, Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց նա: Նրա խոսքով՝ հայ հանրության շրջանում հարկավոր է, առաջին հերթին, միմյանց ճշմարտությունը ասել, ու սկսել նրանից, թե օրինակ, Հայաստանի Հանրապետությունում իրականում ինչքան մարդ է բնակվում: «Տնտեսության տեսակետից ևս

օբյեկտիվ տվյալներ չկան: Իսկ ինչ կասեք մշակույթի պահով: Դուք այնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք թե՛ մշակույթի, թե՛ տնտեսության մասին: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, կոնսերվատորիա: Միեւնույն մարդիկ քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի օգտին»,- ավելացրեց փորձագետը: Ինչ

վերաբերում է Արցախում պատ երազմին, ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ անել: «Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան անց: Շար դժվար է ներսում ատ ելություն կուտակել: Մեծահոգությունը մեծ ժողովուրդների

ճակատագիրն է, հարկավոր է կարողանալ ներել: Մոսկվայում, օրինակ, հայերի ու ադրբեջանցիների մեժ թշնա մություն չկա: Այո, յուրաքանչյուր ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, բայց թշն ամություն չկա»,- ամփոփեց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *