Ամբողջությամբ լսեցի Նիկոլին։ Վայ այն երկրին, որի ղեկավարը տգետ, դեմագոգ, վախկոտ մեկն է։ Ամեն որակումից հիմնավորում բերեմ, որ անապացույց գնահատական չհամարվի…Սարո Սարոյան

Սարո Սարոյանը գրում է. Ամբողջությամբ լսեցի Նիկոլին։ Վայ այն երկրին, որի ղեկավարը տգետ, դեմագոգ, վախկոտ մեկն է։ Ցավոք, մենք այդ երկիրն ենք։ Իմ յուրաքանչյուր որակումից մեկական հիմնավորում բերեմ, որպեսզի անապացույց

գնահատական չհամարվի։ Նիկոլը կատարյալ տգետ է, քանզի պնդում է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման հիմքում պետք է ընկած լինեն ՀՍՍՀ-ի սահմանները։ Նիկոլը դեմագոգ է, քանզի պնդում է, որ եթե ինքը

տարածքներ զիջող լիներ, ապա պատերազմ չէր լինի։ Նիկոլը վախկոտ է, քանզի ներկայանում է որպես պայքարողի կրեդո ունեցող, սակայն հոգու խորքից գրեթե անթաքույց հանում ու ներկայացնում է հայ ժողովրդին ինչպես անցյալում Ղարաբաղյան խնդրում երբեւէ զիջելու իր պատրաստակամությունը,

այնպես էլ ապագայում հայկական շահերը զիջելու պատրաստակամությունը՝ եթե թուրքերը երաշխիքներ տան, որ այդ զիջումով կբավարարվեն։ Իր դեպքում ողջ ողբերգությունն անցյալից եկող նրա արժեքային դեֆորմացիան է, քանի որ նա մտածում է մի կերպ, որի անբա րոյական կողմը նրան չես կարող համոզել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *