Անկախ նրանից թե էդ 90 միլիոն դրամը ում մեքենայի համար են հատկացրել, կներեք, բայց ես դա չեմ կարող ընդունել էն դեպքում, երբ… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանը գրում է. Անկախ նրանից թե էդ 90 մլն դրամը ում մեքենայի համար են հատկացրել, կներեք, սակայն ես դա չեմ կարող ընդունել էն դեպքում, երբ էդ 90 մլն դրամի մեջ և իմ աչքի լույսը կա ու իմ մյուս ծրագրավորող

ընկերների, նախ դա պիտի պետությունը հասկանար, որ տեղից էլ ՏՏ ոլորտի կայացած մասնագետները արդեն իսկ իրենց շատ բաներից զրկելով են մնում պետությունում` որ գումար բերեն, և հետո էլ այդ գումարները մենք բերում ենք

հայրենիքի պաշտ պանության և զարգացման համար, բերում ենք առաջ նագծում կանգնած տղաների համար, բերում ենք կրթության և մարզերի զարգացման համար, բերում ենք առողջապահության ոլորտի զարգացման համար, շատ

բաների համար ենք բերում բայց ոչ շքեղությունների, քանի որ մենք հիմա չենք գտնվում էն վիճակում, որ մեզ շքեղություններ թույլ տանք, երբ առաջ նագծում տեղեր կան, որ տղերքը վրանի մեջ են քնում։ Ես իհարկե կողմ եմ, որ

պետության 1-ին, 2-րդ և երրորդ դեմքերը երթևեկեն ներկայանալի մեքենաներով, հագնվեն ներկայանալի հագուստով, բայց ներկայանալի չի նշանակում տասնյակ մլն-եր վատնել եթե կարելի է «ոտքերը վերմակի չափով մեկնել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *