«Գիտե՞ք, թե ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին, պատճառն ավելի խորն է»․ Գարրի Արզումանյան

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք՝ ինչու ուսանողությունը չի միանում ցույցերին։ Չէ՛, երիտասարդները տխմար կամ անգրագետ չեն, ինչպես ներկայացնում են միջին կամ բարձր տարիքի ներկայացուցիչները, նա էլ է գիտակցում, որ սեփական տարածքում մո րթվելու ու

ունեզրկվելու լավ շանսեր ունի։ Երիտասարդությունն էլ արդեն կասկածներ ունի արևմտյան հարևանի «բարի մտադրությունների» հետ կապված։ Սակայն միևնույն է, հեղափոխության գլխավոր շարժիչ ուժ հանդիսացող այդ երիտասարդի էնտուզիազմը չկա։
Պատճառն ավելի խորն է. երիտասարդների

«գիտակցական կոնֆիգուրացիան» փոխել են։ Մեդիաներով, գրանտային ծրագրերով, գունավոր ՀԿ-ներով, կրոնական կազմակերպություններով։ Այդ բոլոր կարճա- և միջնաժամկետ կրթական եւ վերապատրաստման ծրագրերն ունեցել են հեռավոր նպատակ՝ փոխել պոստսովյետի բնակչության

հոգեբանական կոնֆիգուրացիան։ Կրոնական կոնֆեսիաները, որքան էլ սուբյեկտի մակարդակում բարեբեր են, միևնույն է, մակրոմակարդակում նույնպես աղե տաբեր եղան։ Նույն պատճառով՝ տարբեր քրիստոնյաների հոգեբանական կոնֆիգուրացիան նույնպես տարբեր է, ու նույնպես

դառնում է մասսաների կոնֆլ իկտի եւ չհասկացման լուրջ պատճառ։ Գունավոր ՀԿ-ների մասին չեմ էլ խոսում, դրանք բառի բուն իմաստով հասցրին երիտասարդության ավանդական բար ոյական համակարգի ֆիասկոյի։ Ու այդ ամենը միասին մեթոդաբար, կաթիլ առ կաթիլ, երիտասարդների

գիտակցությունը հասցրին մի վիճակի, որը ոմանք բնորոշում են «անհայրենիք» եզրույթով։ Իրենց համար ուղղակի անհասկանալի է, ինչու պետք է պայ քարել, նեղություն կրել ու ռիսկի դիմել սեփական դրոշ, ազգի մակարդակում որոշում կայացնելու իրավունքի, ազգային արժանապատվության եւ պետականության համար, երբ կարելի է լինել

բարեկեցիկ, անգամ գլամուռ, անհոգ եւ ժամանակակից՝ զո հելով արժանապատվությունը, ձայնն ու ազգային իդենտիկությունը։ Ու հենց դա էր տրոյական ձիու գլխավոր խայծերից մեկը, որը սերմանվեց, արմատներ գցեց, եւ ինչպես հասկանում եմ, արմատախ իլ արվելու շատ չնչին հնարավորություններ ունի այլևս…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *