Դուք հիմա պիտի հրաժարվեիք ձեր ծառայողական մեքենաներից և ոչ թե նորերը ձեռք բերեիք: Այլևս չեն կարողանում իրենց զսպել և անում են հետևյալը… Ժաննա Ալեքսանյան

Նախ նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li 2011 թ․ արտադրության ծառայողական ավտոմեքենան կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարությունը համապատասխան որոշում է մշակել, որով մեկ անձից գնման ընթացակարգով ԱԺ նախագահ Ալեն

Սիմոնյանի համար նոր ծառայողական մեքենա ձեռք կբերվի՝ BMW 750Li xDrive LCI։ Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այժմյան մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար ու նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումներըայլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անբա րո եմ համարում աղքատ, հետպատերազմյան երկրում, համատարած աղքատության մեջ հայտնված զn հվածների
ընտանիքների առկայության

պայմաններում, շքեղ մեքենայով շրջելը: Դուք հիմա պիտի հրաժարվեիք ձեր ծառայողական մեքենաներից և ոչ թե նորերը ձեռք բերեիք: Այլևս չեն կարողանում իրենց զսպել, շռայլ կյանքի մասին են երազում ու ուրիշ ոչի՞նչ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *