Ալեն Սիմոնյան, այս նկարում Մերկելն է, իր ծա ռայողական ավտոմեքենայով, որի արժեքը կազմում է 135000 դոլլար. Հիմա հարց Ձեզ… Օգտատիրոջ ԴԻՊՈՒԿ հարցադրումը

Էրո Ասիլյանն իր էջում գրել է. Alen Simonyan նկարի մեջ պատկերված կինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, իր ծա ռայողական ավտոմեքենայով, որը գերմանական Audi A8L մոդելն է, իսկ արժեքը 135000 դոլլար է

կազմում։ Չմանրամասնեմ, թե տնտեսական ինչ հաջողությունների է հասել Գերմանիան տիկին Մերկելի կառավարության ժամանակ։ Գերմանիայի ՀՆԱ-ն տարեկան 3.6 տրիլիոն եվրո է կազմում, իսկ ՀՀ տարեկան ՀՆԱ-ն վեց մլրդ դոլլար։ Ըստ ձեզ

Գերմանիայի այդպիսի հզոր տնտեսություն ունեցող երկրում իրենց չեն կարող թույլ տալ ձեզ նման BMW 750-ներ քշել ? Բնականաբար կարող են, բայց գիտեք ինչու չեն անում ՞ Ներքին կուլտուրայի մասին լսել եք ՞ Այ հենց դրա պատճառով։ Այժմ հարց։ -Ինչ

եք կարծում, դուք ՀՀ-ի համար արել եք ավելին, քան տիկին Մերկելը Գերմանիայի, որ իրավունք վերապահեք Ձեզ մսխել իմ և իմ նմանների աշխատանքի շնորհիվ գոյացող պետական բյուջեն ՞ -Հաաա հավանաբար Գերմանիայում BMW 750-ների

համար նախատեսված բարվոք ճանապարհներ չկան… Հայրենասիրությունից եք խոսում, սակայն զինվորները բաց երկնքի տակ են քնում, իսկ ինչքան դասալիք կա մտածում է, թե վերջին սերնդի ինչ մեքենա ընտրի ծառայողական մեքենայի անվան ներքո…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *