Չէ, էս միջանցքի չտալու պատմությունից հետո Նիկոլից էլ հույս չունեմ: Մինչև կսկսեք ինձ քարկո ծելը, նախ կարդացեք պատճառը, ի վերջո ինձ կհասկանաք: Այսպիսով… Արթուր Միրզոյան

Արթուր Միրզոյանը գրում է. Չէ, էս միջանցքի չտալու պատմությունից հետո Նիկոլից էլ հույս չունեմ: Մինչև կսկսեք ինձ քարկո ծելը, նախ կարդացեք պատճառը, մարդ եք, վերջ ի վերջո ինձ կհասկանաք: Այսպիսով: Երկրաշ արժից հետո 5
տարի

շարունակ ապրեցի դոմիկում, հետո մեզ տվեցին փայտաշեն երկհարկանի հանրակացարան, որտեղ բնակվում էինք 30ից ավելի ընտանիքներով: Սկզբում սաղ լավ էր, հարմարավետ, դե համեմատած դոմիկներում ապրող շատ մարդկանց կարգավիճակի հետ: Հետո գնալով վիճակը

վատացավ, շենքը որը կառուցվել էր Հինգ տարվա ժամկետով, մեզ ծառայեց ավելի քան 30 տարի: Ես սկզբում ապրում էի 2րդ հարկում, տարեց տարի սկսեցի ապրել 1,5րդ հարկում՝ կամաց իջնում էինք առաջին հարկ: Հատակը իջնում էր, պատերը շեղվում, ոչ մի դուռ տանը չեր փակվում, ամեն տարի տաշում էի դռները, որ փակվեին: Մի բան լավ

էր էդ շենքերի առկայությունը քաղաքապետերի թեկնածուների համար: Ամեն ընտրությունների քարոզարշավների ժամանակ էս թեկնածուների սիրելի վայրը դարձել էր մեր շենքի հայաթը: Թե բա ամենաառաջնային հարցը էս շենքի բնակիչներին տներով ապահովելու հարցն է: Նրանցից մեկը, որը ՀՀԿ-ական էր… սպասի, մի պահ ոնց որ թե ԲՀԿ -ական էր,,,ուֆ, խառնեցի, մի խոսքով սուտլիկներից էր, եկավ ու թե. ՙՙեթե հարկ լինի հագիս վերջին շալվարն էլ կծախեմ, որ էս

շենքավորիդ հարցը լուծեմ՚՚: Քո ռին էլ ինչա պետք՝ մի զույգ աչք, սրան հավատում էին բնակիչներն ու գնում ընտրելու: Դրանից հետո եկավ հաջորդ քաղաքապետի թեկնածուն: Առաջին ընտրություններից առաջ չգիտեմ եկավ ,թե չէ(ես էդ ժամանակ ՀՀ-ում չէի), բայց մնացած 2 ընտրություններից առաջ հաստատ չի երևացել, չնայած ինքը ոչ մի տեղ էլ չէր երևում.

Քարոզարշավներին մասնակցում էր իրա նկարը՝ մարշուտկաների վրա փակցրած, դե մարշուտկայա, ամեն թաղամասում էլ ֆռումա, դե իսկ սուտ ու ճիշտ խոստումների կարիքն էլ չուներ մարդը, մյուս թեկնածուից արդեն հիասթափված էին, ինքն էլ որպես այլընտրանք , կընտրվեր: Էլ քարոզն անումա, որ ինչ:

Վերջը տեղի ունեցավ հեղափոխություն: Էսօրվա պես հիշում եմ, արդեն նորընտիր կառավարության պատգամավորներից մեկը՝ Արփի Դավոյանը այցելեց մեր բակ, ականատես եղավ մեր ծայրահեղ ծանր իրավիճակին, նորից լսվեցին խոստումներ ու հա, վերջապես եկավ օրը ու էս շենքերը սկսեցին քանդել: Կառուցվելու է նոր քարե շենք սոցնախարարության

աջակցությամբ, մեզ էլ դե ,որպես հին շենքի բնակիչ, խոստացան, որ այդտեղից կստանանք բնակարան: Հիմա մի տեսակ մեջս ահա ընկել այ մարդ, Նիկոլ ախպեր, դու սկի մի հատ միջանց չտվեցիր էն հարիֆին, ոնց հավատամ, որ դու ինձ

ցելի բնակարան ես տալու: Այ մարդ փթած էր, քա նդվում էր թե ինչ էր անում, պատրաստի տուն էր, խի քա նդեցիք ինձ էլ գցեցիք վարձով տների հույսին: Հ. Գ. էս պատմությունը ձեզ վառ ապացույց, որ անշնորհակալ ու բողոքական մարդը միշտ էլ կարա գտնի իշխանությունից բողոքելու առիթ: Լավ մնացեք ու ձեր միջանցքն էլ մաքուր ու անառիկ պահեք, միջանցքով է սկսվում ձեր օջախը:)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *