Ռոբերտ Քոչարյանը իր նպատակներին հասնելու համար կիրառում է զանազան մեթոդներ: Այդ մեթոդներից մեկն էլ հետևյալն է… Վահան Մելիքյան

Վահան Մելիքյանն իր էջում գրում է. Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառ նալիք են ՀՀ-ի ինքնիշխանությանը: Ռոբերտ Քոչարյանը հինգերորդ շարասյան կարկառուն ղեկավարն է: Նրա քաղաքական գործունեությունը դրանով է մեծամասամբ պայմանավորված, որը ենթադրում է իշխանությունը վերցնելու և ռևանշի օրակարգ: Իսկ

մյուս մասը իր անձի ու սեփականության պաշտ պանությունն է արդարադա տությունից: Այդ նպատակներին հասնելու համար Քոչարյանը կիրառում է զանազան մեթոդներ: Այդ մեթոդներից մեկն էլ դա վադրությունների տեսություններ քարոզելն է: Դրա մեջ նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Ընդհանրապես դա վադրապաշտությունը նորություն չէ

քաղաքականության մեջ, սակայն այն, որպես կանոն՝ անցյալում բնորոշ է եղել լուսանցքային, փոքրաթիվ քաղաքական ուժերին և խմբերին: Ցա վոք սրտի, վերջին ժամանակաշրջանում դա վադրապաշտությունը լուսանցքից ներխ ուժել է քաղաքական դաշտի հենց կենտրոն: Դա հատուկ չէ միայն ՀՀ-ին, այլ ունի համաշխարհային բնույթ: Մի

բան, որը շատ մտահոգիչ է, և արդեն իսկ խիստ վտ անգավոր դրսևորումներ է ունենում: Ռոբերտ Քոչարյանը ընտրություններում ձախողվելուց հետո փորձում է դավադ րապաշտ ամբոխներին հավաքել իր ազդեցության տակ ու օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Հայաստանում նրա առջև քաշած դավադ րություններին

հավատացողներ կան, ու այդ թույ նը մարդկանց մտքերում հետևողականորեն տարածելու դեպքում մեզ մոտ նույնպես կարող են լինել վտա նգավոր դրսևորումներ: Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած ուժը սպառ նալիք են ոչ միայն ժողովրդավարական կարգին, այլ ՀՀ-ի ինքնիշխանությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *