Սիրված երգիչ Արման Հովհաննիսյանի ու Chris de Burgh-ի(Lady in Red երգի կատարողը) անկրկնելի զուգերգը անդադար կարելի է լսել

Արման Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ի մայիսի ասներկուսին, Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքում:

Երգչի գործունեությունը սկսել է տասներկու տարեկան հասակից: Երգել է Մասիս քաղաքի երգի եւ պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով:

Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է 1997 թվականին: 1996-1997 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

2008 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը: առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիքն է», որը թողարկել է ուսանողական տարիներին: 2002 թ.-ից սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ:

Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2009 թվական, 2011 թվական), Լոս Անջելեսում (2011 թվական, 2013 թվական) ու Փարիզում (2013 թվական): Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում ու թողարկել ավելի քան տասնհիգ ձայնասկավառակ: Վայելեք կատարումը և կիսվեք ձեր ընկերների հետ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *