Սոցցանցերի օգտատերերին գերել է վարսավիր Ժորայի կատարումը… «Համ էլ ամուսնացած չէ»…

Երիտասարդը, ով Մասնագիտությամբ վարսավիր է, հայրենասիրական երգ է կատարել վարսավիրանոցում։ Նրա հիանալի կատարումը անտարբեր չի թողել վարսավիրանոցի հաճախորդին։ Սոցցանցերում հերթական

հետաքրքիր տեսանյութն է տարածվել։ Գեղեցկության սրահի վերջին այցելուն շատ է զարմացել, երբ երիտասարդը՝ վարսահարդարը սկսել է երգել հայտնի երգիչ Արաբոյի «Տուն իմ հայրենի» երգը։ Նա տղայի երգը տեսաձայնագրել է ու նրա թույլտվությամբ

տեղադրել իր էջում։ «Ժամը 19:30: Ես գեղեցկության սրահի վերջին ու միակ այցելուն եմ, քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել է։ Այսպիսի անակնկալ ես չէի սպասում. վարսավիրներից մեկը` Ժորան, արդեն վերջացրել

էր աշխատանքը եւ իր կոլեգաների համար երգում էր։ Ես չկարողացա դա չնկարել։ Հ. Գ. Ասեմ, որ նա շատ լավ վարսավիր է, սովորել է դուդուկ և կլարնետ նվագել։ Երգել սովորել է ինքնուս։ Նաև ամուսնացած չի»,– գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Գալստյանը։

Ֆեյսբուքյան օգտատերերը շատ են հավանել երիտասարդի երգը։ Նրանք տասնյակ մեկնաբանություններ են գրել ու հուսով են, որ մի օր տղային կտեսնեն մեծ բեմում։ «Վայ, տղա ջան, որքան ափսոս է, որ քո ձայնը չեն վայելում բեմերում։ Քո տեղը բեմում է։ Այդքան մաքուր,

հստակ ձայն…»,–գրել է օգտատերերից մեկը։ Էջի հետևորդներից ոմանց էլ անտարբեր չի թողել երիտասարդի ամուսնացած չլինելու փաստը։։ «Աննա, որ նշել ես ամուսնացած չի, քանի՞ տարեկան է, ոնց որ փոքր է, չէ՞», «այ սա երգել է, բայց շուտ է ամուսնանալու համար, վայելիր»,–գրել են

էջի հետևորդները։ Տեսանյութը տարածել են տասնյակ Ֆեյսբուքյան օգտատերեր։ Ի դեպ, այն սոցցանցերում հայտնված այն հազվադեպ տեսանյութերից է, որի բոլոր մեկնաբանությունները միմիայն դրական են։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *