ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են Սևակ Ամրոյանի հարսանիքի հյուրերը

Երգիչ Սեւակ Ամրոյանն այսօր ամուսնանում է։
Երջանիկ իրադարձության մասին Երգիչը հայտել է ինստագրամյան էջի սթորի բաժնում՝ լուսանկարը կարճ մեկնաբանելով՝ 08.12.2021։ Զույգը միմյանց հավերժ սիրելու խոստում է տվել Նորք-Մարաշ, Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նշենք նաև, որ Սևակ Ամրոյանը ծնվել է Երևանում։ 2007-ին ավարտել է Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը։ Դպրոցի հետ համատեղել է ուսումը Երևանի Ջիվանու անվան
աշուղական դպրոցում։ 2008-2012թթ-ին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-2015թթ-ին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։

2007 թվականին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ մեկ» նախագծին ու հաղթել։ 2014 -ին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղաս պանության զո հերի հիշատակին։ Ովքեր են Սևակ Ամրոյանի հարսանիքի հյուրերը… տեսանյութը ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *