Այսօր սիրված երգիչ Սևակ Ամրոյանի հարսանիքն է. նա ինստագրամյան սթորի բաժնում լուսանկար է հրապարակել

Սևակ Ամրոյանը ծնվել է Երևանում։ 2007-ին ավարտել է Կոտայքի մարզի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցը։ Սևակը Դպրոցի հետ համատեղել է ուսումը Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ 2008-2012թթ-ին սովորել է

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, իսկ 2013-2015թթ-ին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2007-ին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ 1»

նախագծին ու հաղթել։ 2014-ին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը ու տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ պետություններում, այդ թվում՝

Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և այլն։ Զուգերգերով ներկայացել է հայ երգարվեստի շատ ներկայացուցիչների հետ։ Նկարահանել է մի շարք

տեսահոլովակներ, իսկ 2016-ին թողարկել է «Էլ ետդարձ չկա» առաջին ձայնասկավառակը: Այսօր Երգիչն ամուսնանում է։ Սևակ Ամրոյանն Իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է լուսանկար Հարաանիքից։ Նշենք, որ երգիչը գաղտնի է պահում սիրելիի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *