Այս ողջ պատմության մեջ մեզ համար ամենացավոտն ու խո ցելին Ասպրամի հարցն է. Բաց նամակ Թաթուլ Կրպեյանի հարազատներից

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՑ
2015թ. Վաղը՝ հոկտեմբերին 28-ին կկայանա մեր եղբոր՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50- ամյակին նվիրված հուշ-հանդիսությունը: Դրանից առաջ նրա անունով դպրոց, այգի անվանակոչվեց: Սակայն ամեն անգամ այս միջոցառումներից կամ Թաթուլին նվիրված հեռուստահաղորդումներից հետո

մեր վիշտն ավելի է խորանում, ցավն ավելանում, երբ հեռուստաեթերից կամ մամուլի էջերից իրեն Թաթուլի այրի հորջորջող Իրինա Բարսեղյանը բեմադրած խոսքեր է ասում մեր եղբոր վերաբերյալ, վիրա վորելով թե՛ Թաթուլ տված գերդաստանին, թե՛ մեր ժողովրդին: Այս հայտարարության նպատակն

այն է, որ թացը չորից զանազանվի, ԶԼՄ-ների ակամա աջակցությամբ Ազգային հերոսի անունն ու հիշա տակը չծառայեն ոմանց անձնական նկրտումներին: Թաթուլն իր կարճ կյանքը պարզ ճակատով է ապրել եւ արժանի է, որ հիշատակն ի սրտե հարգվի:

Մենք՝ Թաթուլի չորս եղբայրներն ու միակ քույրը, լռել ենք քսան տարուց ավելի , բայց այսօր որոշել ենք խոսել: Տարվա մեջ առնվազն երկու անգամ, մեր եղբորը նվիրված միջոցառումներին դստերը՝ Ասպրամին, որպես վահան օգտագործելով, իր անվանը մեր ազգանունը կցելով, Իրինա Բարսեղյանը տեսախցիկների եւ հանդիսատեսի առաջ

իրեն տեր է հռչակում Թաթուլի հիշատակին: Մենք լռել ենք այն ժամանակ, երբ Թաթուլի զո հվելուց շաբաթներ հետո երկրպագուն նրան Կրպեյանների տուն էր ուղեկցում, լռել ենք, երբ մեր եղբոր մա հվան տարելիցը չբոլորած՝ նա ամուսնացավ: Երբևէ չէինք մտածի, թե այսօր գեղեցիկ խոսքերով փաթեթավորված ու էկրաններից մատուցվող սիրո

պատմությունը Թաթուլի նկատմամբ՝ իրականում այդքան կարճ կյանք կունենար: Իսկ լռում էինք՝ խնայելով մեր ծնողներին, չցանկանալով հանրայնացնել Թաթուլի ընտանիքի արնածոր վե րքի վրա ավելացած ցա վը: Իր հանրային ելույթներում Իրինան խնամքով շրջանցում է փաստը, որ շատ վաղուց նոր ընտանիք ունի և վաղուց այլևս Կրպեյան չի:

Մեր ամբողջ գերդաստանը հեռու է այն մտքից, թե Թաթուլի այրին պետք է ամբողջ կյանքում սգա վոր ու միայնակ մնար: Նրա հիշատակին հավատարմությունն առաջին հերթին շիտակությամբ պիտի լիներ. Թաթուլին ճանաչող ամեն մարդ գիտի, թե ինչքան անհանդուրժող էր կեղծիքի, ստի ու դավա ճանության հանդեպ: Անգամ մեր հայրը

Թաթուլի հուղար կավորությունից հետո արտասուքն աչքերին ասաց Իրինային, թե ինքը միայն հարս չէ, նաև մեր աղջիկն է և մի օր բոլորով, ծնողական օրհնանքով իրեն դեպի նոր երջանկություն կճանապարհեն: Ավելորդ է ասել, թե ինչ հոգածության էր նա արժանանում մեր կողմից:

Բայց նրա ամուսնության մասին մենք ուրիշներից իմացանք, իսկ իրենից, ավաղ, միայն սպա ռնալիք, որ բոլորիս կկտրի Թաթուլի միակ ժառանգ Ասպրամից: Մեր ծնողները, որ մինչ այդ շատ պինդ էին իրենց պահում ու կրում վիշտը, միանգամից կոտ րվեցին. մեր հայրն անկողին ընկավ ու այլևս չապաքինվեց, նրան հետևեց մեր մայրը:

Այս ամենից հետո սկսվեց Իրինայի երկակի բուռն կյանքը. իրականում՝ իր նոր անձնական կյանքով ապրող երիտասարդ, երջանիկ կին, իսկ Թաթուլի ծննդյան ու զո հվելու օրերին, տեսախցիկների առաջ ու հանդիսություններին՝ անմ խիթար այրի՝ բեմադրված ելույթներով: Սակայն այսքանով Իրինան չբավարարվեց: Մեր սրտի ցավը, մեր կորու ստն իր

համար, ցավոք, միայն փառքի ու ճանաչման աղբյուր էին: Տարբեր միջոցառումների կազմակերպիչներին հայտարարում էր, թե ինքն է Թաթուլի հիշա տակի կրողը և մենք բոլորս անգրագետ ու անկիրթ ենք, և չարժե մեզ հրավիրել դրանց: Եվ շատ դեպքերում մենք ստիպված էինք

լինում հանդիսատեսի կարգավիճակով լսել ու տեսնել, թե ինչպես է Իրինան կատարում այրու իր դերը: Թերևս այնքան անկիրթ ենք, որ իր պես դերասանական վարպետության չենք տիրապետում և, լուռ ցավով ու հպարտությամբ կրելով մեր կորուստը, իր պես շքեղ ելույթներ չենք ունենում: Ժողովուրդն ասում է՝ վերքը տիրոջն է ցավ տալիս…

Ձեռնպահ ենք մնում Իրինա Բարսեղյանի շատ ու շատ քայլեր ու հայտարարություններ մեկնաբանելուց, մնալով մեր՝ Կրպեյան գերդաստանին վայել բարձրության վրա: Շատ ենք ուզում, որ ոչինչ ու ոչ մեկը երբևէ չստվերի Թաթուլի հիշ ատակը, ոչ մի կեղծ նոտա չհնչի նրա համար: Իսկ Իրինային մաղթում ենք երջանկություն և հորդորում զբաղվել երկրորդ ամուսնությունից ծնված հրաշալի որդու կյանքով, այլ ոչ թե պարբերաբար մղկտ ացնել մեր վերքը:

Մեր հայրենի գյուղն այժմ Թաթուլի անունն է կրում, որտեղ մեր տղաների ձեռքով հատիկ-հատիկ տաշված քարով շուրջ 10 տարվա ընթացքում հուշարձան է կանգնեցվել Թաթուլի շիրմին, կառավարական հանձնաժողովի որոշմամբ մեր հայրական տունը Թաթուլի թանգարանի է վերածվում, որպեսզի ամեն ոք կարողանա գալ ու

զգալ այն միջավայրը, որտեղ ծնվել ու հասակ է առել Ազգային հերոսը: Այս ամենի մասին առաջին անգամ բարձրաձայնելով՝ մտովի ներողություն ենք խնդրում Թաթուլից, մեր կրտսեր ու մեծ եղբորից… նաև ընդամենը մի քանի ամիս իր կինը եղած Իրինայի փոխարեն, որ շտապում է սեփականատեր դառնալ Թաթուլի հետ կապված ամեն ինչին՝ հատկապես նյութականին. փակագծերը չենք ուզում բացել:

Այս ամբողջ պատմության մեջ մեզ համար ամենացավոտն ու խ ոցելին Ասպրամի հարցն է: Թաթուլի զավակը մեծացավ Կրպեյաններից կտրված, սակայն հուսով ենք, Թաթուլի գեները ամբողջ ուժով կխոսեն դեռ ու մեր խելացի, գեղեցիկ Ասպրամը արդարամիտ կլինի ու երբևէ կհասկանա մեր այս պոռթկման պատճառն ու մեր լուռ վիշտը:
Սերգո ԿՐՊԵՅԱՆ Մինաս ԿՐՊԵՅԱՆ Գրիգոր ԿՐՊԵՅԱՆ Մանվել ԿՐՊԵՅԱՆ Ռուզան ԿՐՊԵՅԱՆ Ալբերտ ՀԱՐՈՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *