Հանուն արդարության պատմեմ մի ստոր սաբո տաժի փորձի մասին… Խոսքը 211 նոր ավտոբուսների մասին է… Նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ ավագանիները… Վահե Գևորգյանի ՍԵՆՍԱՑԻՈՆ գրառումը

Վահե Գևորգյանը գրում է. Ողջու՜յն Պատմեմ մի ստոր սաբո տաժի փորձի մասին, այն էլ՝ երևանցիների երևի ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբո տաժի։ Խոսքը 211 նոր ավտոբուսների մասին է, որի գնման գումարը տրամադրելու համար
ավագանին

պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին։ Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբո տաժի ենթարկել` ուղղակի նիստին

չգալով, որպեսզի քվորում չլինի ու նոր ավտոբուսների գնումը տա պալվի։ Դա կնշանակեր, որ երևանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլ այն ժամանակ նաև կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։

Սաբո տաժի փորձը արվում է ավագանու անդամներին զանգելով, որ նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։ Սակայն ենթարկվող, կարիերիստ եւ շա նտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տա պալվեր,

միևնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղապետի բացակայության արդյունքում էր տա պալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբ ոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ։

Նիստը կայանում է մեծ ջանքերի շնորհիվ, գրեթե ողջ գիշեր քաղաքապետի, որոշ ավագանու անդամների հետ միասին հատ-հատ հաշվում էինք, թե քանի հոգի է նիստին մասնակցելու։ Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։
Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել

Երևան, այդ նույն սաբո տաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։ Հարգելի երևանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դա վաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական և կուսակցական շահն ու վրե ժխնդրությունը վեր են

դասում քաղաքի շահից ու դեռ վտ անգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը։ #ՀանունԱրդարության

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *