Փաշինյան ջան, քեզ եմ դիմում, որպես ավագ ընկեր, ում զավակները քեզնից տարիքով են… Ալեքսանդր Սայադյանի խոսքն ուղղված Նիկոլ Փաշինյանին

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Հարգելի վարչապետ, ես չեմ կարծում, թե քեզ չի հասնում մեզ խեղ դող էն գարշ ահոտությունը, որ արձակել և ավելի մեծ ակտիվությամբ շարունակում են տարածել հայ ժողովրդի միահամուռ ջան քերով պատմության աղբանոց նե տված քաղաքական դ իակները։ Դրանց հետ վարվելու` քո նեյնիմ գործելաոճը անհասկանալի է ու, այժ արդեն վստահ կարելի է նշել, կտրականապես չի ընդունվում քեզ

հավատացողների, քեզ վստահողների ու քեզ մինչև վերջ թև ու թիկունք լինելու պատրաստ սատարողներիդ կողմից։ Քանի գնում, էնքան ավելի է ամրապնդվում էն կասկածը, որ քեզ տիրել է անսխալականության զգացումը ու քեզ ամենևին չի հետաքրքրում ժողովրդի գերակշիռ մեծամասնության կարծիքը, այն տեսակետը, ըստ որի` գլուխ բարձրացրած, ռևանշի ձգտող տա կանքի դեմ պետք է գործել ավելի կոշտ և կտրուկ ձևերով։ Քեզ հատուկ

ժողովրդավարական մեթոդներով դու իրավունք ունես գործելու, եթե դրանից կախված լինի միայն քո և քո ընտանիքի ճագատագիրը, բայց այդ իրավունքդ վերջանում է էնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդի իրավունքը ու քո պատասխանատվությունը այդ նույն ժողովրդի ճակատագրի համար։ Սխալներ ու բացթողումներ չի ունենում միայն ոչինչ չանողը, սակայն այդ սխալները ու բացթողումները ներվում են, երբ դրանք թույլ տվողը հասկանում ու ուղղելու եւ վերացնելու միջոցներ է ձեռք առնում։ Ժողովուրդը

գիտակցում եւ հասկանում է, որ դա մեկ օրվա ու դա մի մարդու գործ չէ, սակայն ժողովուրդը լավ գիտի, որ կա մի մարդ, ում մի խոսքով է աշխատում պետական մեխանիզմը ու էդ մարդը դու ես։ Եվ ուստի` դանդաղողը դու ես և մեր պահանջը քեզանից է։ Բարեփոխումների հասնելու այն ձևը, որը դու ես որդեգրել, ընդունելի է միայն ժողովրդավարական ավանդույթներ Ը իսկական ժողովրդավարություն ունեցող պետությունուն, իսկ դրան հասնելու համար մենք բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բայց չունենք մի շատ

էական բան` ժամանակ։ Իսկ այդ բացը հնարավոր է լրացնել մենակ մեկ ճանապարհով` թեև ուշացած, բայց գործի դնելով հեղափոխության օրենքը` նախկինի ու նախկինների` հնարավորինս արագ չեզ ոքացում։ Հեղափոխությունը վերջապես պետք է ցույց տա իր բռունցքի ու ժը, հեղափոխությունը պիտի կարողանա պահպանել ու պաշտպանել իր ձեռքբերումը։ Ես հույս ունեմ քեզ հայտնի է Սալվադոր Ալիենդեի ճակատագիրը, թեկուզ և դու ծնվել ես նրա զո հվելուց համարյա

երկու տարի անց։ Նա էլ էր ուզում քո ճանապարհով իր երկիրը վերափոխել եւ կառուցել։ Համոզված եմ, չես նեղվի քեզ եզակի թվով դիմելուցս։ Մի առիթով ես ասել եմ, որ դրանից ոչ իմ ուսերին են աստղեր ավելանալու, ոչ էլ քո ուսերից են պակասելու։ Ես էլ քեզ դիմում եմ բարեկամաբար, դիմում եմ որպես ավագ ընկեր, դիմում եմ որպես գործընկեր և որպես մարդ, որի զավակները քեզանից տարիքով են։ Եվ վերջապես` որպես քաղաքացի, որ քեզ հետ գնալու է մինչև վերջ։ Աստված պահապան մեր երկրին ու մեր ժողովրդին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *