Վարորդը կես ամսվա համար ստանում է 260 հազար դրամ մաքուր աշխատավարձ՝ սահմանն այսօր անտրտունջ պահողից ավելի.. պետք էր պարզ ասել իրականությունը…այն է… Նվեր Մնացականյան

Հայաստանի մայրաքաղաքը ոտք դրեց քաղաք-պետության փոցխին. Հենց սկզբում դժվար էր պատահականություն որակել Երևանում ավտոբուսների նորամուտը եւ վարորդների բունտի համընկնումը: Հետո պարզվեց, որ ավելի շուտ գործ

ունենք քաղաքական, քան գծատիրական ախտորոշման հետ, քանի որ, ուշադրություն դարձրեք. բունտի մասնակիցը, որի պահանջն ասում են կբավարարվի, կես ամսվա համար ստանում է 260 հազար դրամ մաքուր աշխատավարձ՝ սահմանն այսօր անտրտունջ պահողից ավելի: Բունտ անողը

դեմ է թափանցիկ համակարգի ներդրմանը, ինչպես աշխարհի շատ քաղաքներում, փոխարենը կրծքով պաշտպանում է գործող ստվերային շրջանառությունը: Ստացվում է, որ աշխատավարձի պահանջը կեղծ է: Եթե այդպես է, պետք էր պարզ ու հոդաբաշխ ասել՝ ինչ հրատապություն ունի Երևանի քաղաքական ռապսոդիան ճիշտ այն ժամանակ, երբ հենց Երևանը

պետք է լինի կայունության էտալոնն ու սահմանին վստահություն արտահանողը: Հիմա տեսնում եք ինչի է բերում երկրի գլխին սարքած մշտական պատուհասը՝ քաղաք-պետությունը պետության մեջ, երբ շարժվում է այդ երկուսին կապող տեկտոնական ճաքը: Իսկ հանրային տրանսպորտը նախնադարից

դուրս բերելը առաջին հայացքից է մանր խնդիր պատերազմի հետևանքների մեջ թա ղված երկրում: Անգամ մանր խնդիր չէ բոյկոտող վարորդի իր ավտոբուսի պատուհանից ծխախոտը մայրաքաղաքի

փողոցներում գռե հկորեն շաղ տալը: Սա է իրականությունը Երևանի ավագանու ներկայիս քաղաքական դատարկության կողքին: Դրա համար էլ Երևանի հերթական կառավարիչի հեռացման հաշվիչը մշտապես միացված է՝ ով էլ նա լինի…
Նվեր Մնացականյան. տեսանյութ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *